Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․
«Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը քաղաքի «Բնակավայրերի հողերից» 671 քմ տարածք է վարձակալության տվել, որ այնտեղ բանջարեղեն աճեցնեն
Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է , որ Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. հուլիսի 11-ի թիվ 518-Ա որոշմամբ, 2025թ. օգոստոսի 12-ին վարձակալության իրավունքի մրցույթի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող «Բնակավայրերի հողերից» 671․5քմ մակերեսով հողամասը, բանջարաբուծության նպատակով /ԼՈՏ-4(Վ-25), Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Թբիլիսյան խճղ․, թիվ 69/8 հասցեի/, 25 տարի ժամկետով, 94 010 դրամ տարեկան վարձավճարի մեկնարկային գնով: Կայացած մրցույթում 94010 դրամ տարեկան վարձավճարի առավելագույն գնով հաղթել է Դիլիջան քաղաքի, Ուսանողական փողոց, թիվ 24/1 տան բնակիչ Էդգար Դավթյանը, որի մասին մրցութային հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 4 արձանագրությունը:
Օգոստոսի 13-ին Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշել է հաստատել Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի թիվ 4 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող «Բնակավայրերի հողերից» 671․5քմ մակերեսով հողամասը /բանջարաբուծության նպատակով /Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Թբիլիսյան խճղ․ թիվ 69/8 հասցեի/, 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով, տրամադրել Դիլիջան քաղաքի, Ուսանողական փողոց, թիվ 24/1 տան բնակիչ Էդգար Դավթյանին: Հողամասի տարեկան վարձավճար է սահմանվել մրցույթում առաջարկված առավելագույն գինը, այն է` 94010 դրամ:
Ինչպե՞ս է ստացվում, որ վարձակալության մրցույթի մեկնարկային և մրցույթում առաջարկված առավելագույն գինը նույնն է 94010 դրամ։ Դիլիջւան քաղաքում գյուղատնտեսական նշանակության շատ հողեր կան։ Դիլիջան խոշոր համայնքում բացի Դիլիջան քաղաքից, ընդգրկված են Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Հովք, Խաչարձան, Աղավնավանք գյուղերը, որի բնակիչները բանջարեղեն են աճեցնում։ Ուրեմն էլ ի՞նչ հարկ կար տուրիստական Դիլիջանի «Բնակավայրերի հողերից», ոչ թե գյուղատնտեսական նշանակության հողերից , 671,5 քմ վարձակալության հանձնել բանջարաբուծության նպատակով։ Չեմ զարմանա, որ բանաջարաբուծության համար հատկացված «Բնակավայրերի հողերում» ապօրինի կառույցներ սարքվեն, ՔՊ-ական համայնքապետն էլ օրինականացնի դրանք»։
Բաց մի թողեք
Ձայնագրություն, որտեղ Աղան աբեղա Երնջակյանն անարգում է Փաշինյանի հայրիկի պատիվը
Մեր պայքարը կլինի ամենօրյա, մինչև Սամվել Կարապետյանի անհապաղ և անվերապահ ազատումը. Ամստերդամ
Ընթացիկ այլանդակությունների ֆոնին ձևավորվում է հայաստանյան նոր հասարակությունը