Հայաստանում տեղի ունեցած բոլոր դավաճանությունների շարքում ինձ համար ամենացավալիներից մեկն էլ կին պաշտոնյաների կողմից կանանց իրավահավասարության երկարատև պայքարին մեջքից հասցված հարվածն է։
Աննա Վարդապետյանը, Արփինե Սարգսյանը, Սրբուհի Գալյանը իրենց աթոռներին են նստել մեծ թվով մարդկանց երկարամյա պայքարի հետևանքով։
Նրանք առաջիններից են եղել, որ շանս են ստացել ապացուցելու, որ կանայք կարող են լինել այդ համակարգերի լավ ղեկավարներ։ Բայց փոխանակ նրանք հանրությանը ապացուցեին, որ կարող են իրենց սեռի, կենսափորձի, արժեքների բերումով այդ համակարգերին բերել ավելի շատ մարդասիրություն, ավելի շատ պատասխանատվություն, մաքրություն, փոխելու քաջություն… նրանք գնացին համակարգերին ապացուցելու, որ իրենք էլ պակաս «պեռվի կռուգ լավ տղա չեն», որ իրենք էլ են պատրաստ թայֆա կազմել, ախպերության հանցավոր համաձայնության մեջ «լավ տղու պես պահել իրենց», պատրաստ են խոշտանգել ու ցույց տալ, որ իրենց ամորձիները Գասպարյան Վովայի ու Աղվան Հովսեփյանի ամորձիներից մեծ են, պատրաստ են Թամամյան Հովոյից ու Երանոսյան Լյովայից դաժան ցրել որևէ միտինգ, պատրաստ են բանտերում ամենաշատ ծեծուջարդը կազմակերպել։
Այսօր հինգերորդ օրն է, որ կալանավայրում հացադուլ է հայտարարել մենթերի կողմից խոշտանգված Տիգրան Ուլուբաբյանը։ Նրա գործով ոչ մի պատշաճ հետաքննություն չի արվել։ Արդեն 2 տարի է ոչ մի բան չի պարզվել Սամվել Վարդանյանի խոշտանգման ու ամենաստոր մենթական արժեքներով նվաստացման գործով։ Էս ամեն ինչը ձեր ճակատի խարանն է տիկնա՛յք։
Էսօրվա դպրոցահասակ աղջիկներին վաղը խտրականության ենթարկելիս ձեր օրինակներն են բերելու ու բերանները փակեն, որովհետև դուք խարան եք թե՛ ձեր պաշտոնի թե՛ ձեր սոցիալական ինքնության համար։
Ամո՛թ ձեզ, որ էդքան երկար ու դժվար պայքարին ոչինչ չտալով, բայց դրա ձեռքերին բազմած եկաք այդտեղ ու առաջինը լինելու ձեր շանսը այդպես դավադրաբար կիրառեցիք այդ պայքարի դեմ։
Միքայել Նահապետյանի էջից
Բաց մի թողեք
Հայաստանը կարող է ստանալ անվտանգության հստակ երաշխիքներ թե՛ Ադրբեջանից, թե՛ Թուրքիայից և հասնել իրական խաղաղության, ոչ թե այն, ինչ մեզ հրամցնում են
«Անխոչընդոտ ճանապարհի» մասին դիտարկումներ․ Բաբայան
Ուղղակի այս իշխանություններն ունեն քարոզչական հնարքները լավ օգտագործելու հմտություն. Քոչարյան