Օգոստոսի 18-ին միջնորդություն են ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի օգոստոսի 14-ին, Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ հրազենի գործադրմամբ խուլիգանություն և սպանություն կատարողներից 3-ի նկատմամբ։
Դատարանը դռնփակ դատական նիստերն անցկացնելուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել ապա դատարանի դահլիճից տեղափոխվել են ՀՀ Արդադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրակատարողական հիմնարկ։
Ըստ աղբյուրի, կալանավորվածներից մեկը Կոտայքի մարզի բնակիչ Արտաշես Տոնոյանն է, ում հայրը կոչումով գենարալ և ՀՀ Պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականն է։

Բաց մի թողեք
Կոչ եմ անում իրավապահ մարմիններին անհապաղ ձեռնարկել միջոցներ. Լուսանկար
Խոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ․ Լուսանկար
Փաշինյանի հետ վիճաբանելուց հետո կալանավորված Օսիպյանը դիմել է ՄԻՊ-ին ու դիվանագիտական առաքելություններին