Կառավարությունն ընդունել է «Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 44 հասցեում գտնվող «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ շարժակազմի հավաքակայանի վարչական և վերանորոգման (դեպո) մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքների ծրագրին հավանություն տալու մասին» որոշում:
Ըստ հիմնավորման՝ Երևանի Էլեկտրատրանսպորտի վարչական մասնաշենքը կառուցվել է 1950-ական թվականներին և առ այսօր չի հիմնանորոգվել: Շենք-շինությունները գտնվում են անմխիթար վիճակում:
Հիմնավորման համաձայն՝ քաղաքային էլեկտրատրանսպորտի զարգացման, նոր տրոլեյբուսների և էլեկտրաբուսների ներկրմամբ ազգաբնակչության տրանսպորտային պահանջները էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցներով ապահովելու համար` անհրաժեշտ է ստեղծել նոր ներկրվող տրանսպորտային միջոցներին համապատասխան տեխնիկական սպասարկման կայան։
Մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքների ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 955,276.5 հազար դրամ:
Գործադիրը հաստատել է միջազգային ճանապարհային ցանցի մաս հանդիսացող Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց մաս հանդիսացող թունելների ցանկը: Ըստ այդմ՝ ներկայացվում են ՀՀ միջպետական նշանակության ճանապարհների երթուղիները, ինչպես նաև Անդրեվրոպական ճանապարհային ցանցի ճանապարհների և Ասիական ավտոմոբիլային մայրուղիների պայմանանիշները։

Բաց մի թողեք
Եվրոյի պարտքի թողարկումը հասել է ռեկորդային մակարդակի, քանի որ ԵՄ-ն ձգտում է դուրս մղել ԱՄՆ դոլարը
ԵՄ-ն չպետք է ընկնի «չինաֆոբիայի» մեջ. Լուսանկար
Թրամփի վարչակազմը առաջարկում է 10 տոկոս սակագին սահմանել Կանադայի, Մեքսիկայի և ԵՄ-ի համար հարկադիր աշխատանքի պատճառով