Հոլանդացի երգչուհի Սևդալիզան «Կոկա կոլա ֆեստին» ելույթ չի ունենալու։ Այս մասին հայտնում են «Կոկա կոլա» ընկերությունից:
Նշվում է, որ կայանալիք փառատոնին հայ արտիստների հետ կմասնակցեն այլ երգիչներ։
Հիշեցնենք, որ Սևդալիզայի դեմ սոցցանցերում բողոքի ալիք էր բարձրացել։ Պատճառը երգչուհու աղմկահարույց կերպարը և տեսահոլովակներն են, որոնցից մեկում, օրինակ, քրիստոնեական խաչը ներկայացված է որպես լողավազան։
«Coca-Cola Music Fest Armenia»-ն սոցկայքի էջում հաղորդագրություն է տարածել․ «Մենք լսում և ընդունում ենք հեդլայներ Սևդալիզայի շուրջ հնչող կարծիքներն ու մտահոգությունները: Մեր թիմն ակտիվորեն համագործակցում է գործընկերների հետ՝ վերանայելով իրավիճակը, և շատ շուտով հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»։
Հիշեցնենք, որ Ֆեստի շրջանակում Հայաստան է հրավիրվել իրանական ծագում ունեցող հոլանդացի երգչուհի Sevdaliza-ն: Երգչուհին հանրությանը հայտնի է իր Alibi երգով, որը տիկտոկյան հիթ է համարվում, սակայն նրա երգացանկում կա նաև Messiah երգը, որի տեսահոլովակը հակասական էմոցիաներ է առաջացրել հանրության շրջանում, քանի որ երգչուհին այնտեղ կրքոտ պարեր է ներկայացնում խաչի վրա:
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
«Մեր ձևով» շարժման համակիրները գիշերը գնացել են իրենց զորակցությունը հայտնելու հոգևորականներին
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել