Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին պատրաստ չեն ինքնուրույն դադարեցնել այս պատերազմը, խոստովանել է Սպիտակ տունը։
Մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այս հարցի վերաբերյալ «լրացուցիչ հայտարարություններ» անել «ավելի ուշ»։
Նրա խոսքով, նախագահ Թրամփը «ոչ միայն վշտացած է Կիևի վրա հարվածներից, այլև զարմացած չէ դրանցից»։ Պետության ղեկավարը շարունակում է հետևել, թե ինչ է կատարվում, նշել է մամուլի քարտուղարը:
«Սրանք երկու երկրներ են, որոնք շատ երկար ժամանակ պատերազմի մեջ են։ Ռուսաստանը սկսել է այս հարձակումը Կիևի վրա, և նմանապես, Ուկրաինան վերջերս հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարաններին», – նշել է Լևիթը:
Նա նաև ասել է, որ Թրամփը ցանկանում է, որ պատերազմն ավարտվի, բայց «երկու երկրների առաջնորդները նույնպես պետք է ցանկանան, որ այն ավարտվի»։

Բաց մի թողեք
Լեհաստանը չի միանա Թրամփի «Խաղաղության խորհրդի» աշխատանքներին այս պայմաններում․ վարչապետ
Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում․ ընդդիմադիրները փորձել են թույլ չտալ նախարարների երդմնակալությունը. Լուսանկար
Պուտինը նոր պատերազմների է նախապատրաստվում․ Արտաքին զեկույց Էստոնիայից