Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին հիշեցրել է ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների առաջարկին Ռուսաստանի կողմից տրված պատասխանի ժամկետների մասին։
Ուկրաինայի առաջնորդն այս մասին ասել է «Օբշչեստվեննոյե» հեռուստաալիքով հեռարձակված ճեպազրույցի ժամանակ։
Պետության ղեկավարը նշել է, որ սկզբում ինքը Թրամփի հետ հանդիպել է միայնակ, ապա նրանց միացել են մի քանի եվրոպական երկրների առաջնորդներ։
Զելենսկին հավելել է, որ բանակցությունների ընթացքում մասնակիցները որոշել են համաձայնության գալ, թե որքան ժամանակ պետք է սպասեն հետագա գործողություններին։
«Եվ հետո նախագահն ասաց. լավ, մենք պատրաստ կլինենք մի քանի շաբաթից։ Սա նշանակում է, երբ մենք ասացինք՝ երկու կամ երեք շաբաթ։ Պարզապես հիշեցնեմ բոլորին, որ երկու շաբաթը կլինի երկուշաբթի օրը։ Եվ մենք բոլորին կհիշեցնենք այս մասին», – ասել է Զելենսկին։
Հիշեցնենք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս անդրադարձել է այս հարցին: Նա հիշեցրել է, որ ավելի քան տասը օր առաջ Ալյասկայում կայացած գագաթնաժողովում Պուտինը վստահեցրել է Թրամփին Զելենսկու հետ հանդիպելու իր պատրաստակամության մասին։ Սակայն դրանից կարճ ժամանակ անց Մոսկվան սկսել է բացատրություններ փնտրել, թե ինչու նման հանդիպումը դեռևս հնարավոր չէ։
«Եթե հանդիպումը չհամաձայնեցվի մինչև սեպտեմբերի 1-ը, երկուշաբթի, դա կնշանակի, որ նախագահ Պուտինը խաբեություն է արել նախագահ Թրամփի հետ… և սա չի կարող անպատասխան մնալ», – ընդգծել է Մակրոնը։
Ըստ նրա՝ նա մտադիր է մոտ ապագայում քննարկել այս հարցը ամերիկացի առաջնորդի հետ, իսկ Կրեմլի ետ կանգնելու դեպքում՝ պահանջել Մոսկվայի դեմ առաջնային և երկրորդային պատժամիջոցների կիրառում:
Ավելի վաղ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չէր բացառել Պուտին-Զելենսկի հանդիպումը, սակայն նշել, որ դրա համար անհրաժեշտ է լուրջ նախապատրաստություն և առարկայական նախադրյալներ:
Բաց մի թողեք
«Կխեղդվեք ձեր թափած արյան մեջ. Թույլ չենք տա պղծել Արևելյան Երուսաղեմը». Էրդողան
Դատվածություն ունեցող Մարտիրոսյանը ՌԴ-ում պատգամավոր է դարձել․ Լուսանկար
Թրամփը տիկնոջ հետ պետական այցով Մեծ Բրիտանիայում է. ինչպես են դիմավորել նրանց, և ովքեր են դժգոհ