10/09/2025

Ինչ ունեցվածքով է Լիլիթ Մակունցը վերադառնում Հայաստան

«ԱՄՆ-ում վերջին 4 տարիներին ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը 2018 թվականի հեղափոխությունից հետո նշանակվել էր ՀՀ մշակույթի նախարար, որին հաջորդեց ԱԺ պատգամավորի պաշտոնը․ ապա նա գործուղվեց ԱՄՆ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրերս Մակունցը հետ կանչվեց ԱՄՆ-ից և Հայաստանում նոր պաշտոնի նշանակվեց՝ որպես Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական։

Այսպիսով՝ ինչ ունեցվածքով է Լիլիթ Մակունցը գալիս Հայաստան։

Վարչապետի խորհրդականը ԱՄՆ դեսպան եղած ժամանակ ներկայացրել է 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր, որի համաձայն՝ նա ո՛չ անշարժ գույք է հայտարարագրել, ո՛չ տրանսպորտային միջոց։

Մակունցի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 36 հազար դոլար և 419 հազար 861 դրամ։

Լիլիթ Մակունցը դեսպան եղած ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ստացել է 2 մլն 616 հազար դրամ՝ որպես աշխատանքի վարձատրություն։

Ոչինչ չասող հայտարարագիր և համեստ ունեցվածք՝ ըստ հայտարարագրի»։