ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրահանձնաժողովի կողմից ամերիկյան Google ընկերությանը 2.95 միլիարդ եվրո տուգանելն անվանել է «անարդար» և սպառնացել է Եվրամիությանը պատասխան միջոցներով։
«ԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի այս գործելակերպը ամերիկյան ընկերությունների դեմ», – գրել է նա իր «Truth Social» սոցցանցում՝ Google-ից բացի հիշատակելով նաև Apple-ին, որը նույնպես բազմիցս տուգանվել է ԵՄ կարգավորող մարմինների կողմից։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Բրյուսելը սպառնում է ԱՄՆ աշխատատեղերին և ներդրումներին ամերիկյան ընկերությունների նկատմամբ իր «խտրական գործողություններով»։
Եթե տուգանքները մնան ուժի մեջ, Թրամփը խոստացել է սկսել 301-րդ հոդվածի համաձայն ընթացակարգը, որը նախատեսում է պատասխան միջոցներ այլ երկրների առևտրային քաղաքականության դեմ։
***
Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է ամերիկյան Google կորպորացիային 2.95 միլիարդ եվրո տուգանելու մասին՝ առցանց գովազդի ոլորտում մրցակցային կանոնները խախտելու համար։
Բրյուսելի տվյալներով՝ ընկերությունը տարիներ շարունակ՝ 2014 թվականից ի վեր, իր ծառայություններն օգտագործել է ի վնաս մրցակիցների, ինչը Եվրոպական Միության գործունեության մասին պայմանագրի 102-րդ հոդվածի խախտում է։
Հետաքննությունը պարզել է, որ Google-ը առավելություն է տվել իր սեփական արտադրանքին՝ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնելով։
Եվրահանձնաժողովը նաև նշել է կորպորացիայի բիզնես մոդելում շահերի բախման մասին. Google-ը միաժամանակ տեղադրում է գովազդներ, միջնորդ է հանդես գալիս գովազդատուների և առցանց հարթակների սեփականատերերի միջև, նաև կառավարում է իր սեփական գովազդային շուկան։
Բրյուսելը պահանջել է, որ ընկերությունը դադարեցնի ինքնասպասարկման պրակտիկան։






Բաց մի թողեք
ԱԺ պատգամավոր Մանավազյանի դուստրը թաքուն նկարահանել է դասախոսին, ուղարկել է մորը, ռեկտորն էլ ազատել է աշխատանքից
«Նիկոլ ջան, նշխարը հաց չէ, որ ուտում ես, նշխարը միայն օծյալն է տալիս», ով հաց է դեմ տալիս՝ նա էլ ուտում է
Պահի տակ է ասել՝ «Արցախը Հայաստան է և վերջ»․ Միքայելյան