Կրեմլի իմպերիալիստական ծրագրերը չեն սահմանափակվում միայն Ուկրաինայով, այլ միայն սկսվում են այնտեղից, ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Մերցը կոչ է արել եվրոպացի դաշնակիցներին` վերանայել իրենց շահերը և ակտիվորեն փնտրել նոր գործընկերություններ ամբողջ աշխարհում, քանի որ փոխվում են Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները։
«Մենք՝ Եվրոպայում, պետք է ճշգրտենք մեր շահերը՝ առանց կեղծ կարոտախտի»,- նշել է Գերմանիայի կանցլերը։
Նա հավելել է, որ չնայած Միացյալ Նահանգները մնում է կարևոր գործընկեր, այդ հարաբերությունները դարձել են պակաս ակնառու, քանի որ Վաշինգթոնը պայմանավորում է իր կապերը որոշակի շահերով և թեմաներով։

Բաց մի թողեք
Ֆրանսիան առաջարկում է ԵՄ-ին օգտագործել նավթի և դիզելային վառելիքի ռազմավարական պաշարները
Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա. Լուսանկար
Ուկրաինան չի կարողանա միանալ ԵՄ-ին 2027-ի հունվարի 1-ին. ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար