28/10/2025

Լավրովի բարբաջանքներն ու ․․․ Ալիևը

«Մենք բոլորս ապրում ենք մի փոքրիկ Երկիր մոլորակի վրա: Այդ արևմտյան ոճով էր կառուցվում «բեռլինյան պատ»՝ պայմանական արգելապատնեշներ իրենց և մեր հսկայական եվրասիական տարածքի միջև, որ Խորհրդային Միություն էր, իսկ այսօր հանդիսանում է հետխորհրդային տարածք:

Մենք ոչ մի պատ չեն ցանկանում կանգնեցնել: Եվ եթե մեր զրուցակիցներն իրավահավասարության և փոխադարձ հարգանքի հիմքով պատրաստ են դրան, ապա մենք բոլորի հետ երկխոսության պատրաստ ենք»,- ՄԳԻՄՕ-ում ելույթի ժամանակ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Միջազգային մամուլը, ինչպես հետեւում է ՌԴ ԱԳՆ պարզաբանումներից, մտասևեռվել է «բեռլինյան պատի» մասին Լավրովի ենթատեքստային դիտարկմանը: Հայտնի է, որ «բեռլինյան պատը» կանգնեցվել է Խորհրդային Միության նախաձեռնությամբ, որպեսզի դադարի քաղաքի արեւելյան՝ խորհրդային վերահսկողության տակ գտնվող մասի շփումն արեւմտյան հատվածի հետ:

Բեռլինի պատի խորտակումը, Գերմանիայի միավորումը խորհրդանշել է սառաը պատերազմում ԽՍՀՄ և Արևելյան Եվոպայի կոմունիստական վարչախմբերի պարտությունը:

Այսօր Ռուսաստանի արտգործնախարարը բաժանարար գծերի հաստատման համար մեղադրում է Արևմուտքին և հորդորում, որպեսզի կողմերն իրավահավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա երկխոսություն սկսեն:

Լավրովի ելույթի այս հատվածի «բանալին», սակայն, «բեռլինյան պատի» հիշեցումը չէ, այլ այն, որ «եվրասիական հսկայական տարածքը նախկինում Խորհրդային Միություն էր, իսկ այսօր հանդիասանում է հետխորհրդային տարածք»:

Այս իմաստով Արևմուտքի կողմից Ռուսաստանի հանդեպ փոխադարձ հարգանքը և իրավայավասարությունը Լավրովի լեզվով մի բան է նշանակում. ճանաչել ամբողջ հետխորհրդային տարածքի նկատմամբ Ռուսաստանի ազդեցությունը կամ, եթե ավելի պարզ ասվի՝ Խորհրդային Միությունը վերականգնելու նրա իրավունքը:

Նույն տեղում ՌԴ արտգործնախարարը Վաշինգտոնում ստորագրված հայ-ադրբեջանական փաստաթղթերի գործնականում իրականացման վերաբերյալ հոռետեսություն է արտահայտել:

Այս իրավիճակում Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը պայմանավորել Հայաստանի սահմանադրությամբ՝ նշանակում է գործընթացն առկախել:

Ադրբեջանում պետք է հաստականան, որ Հայաստանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատումն արդեն իրենց անկախության և ազատ զարգացման հնարավորություն է, ձախողումը՝ վերադարձ Մոսկվայի ենթակայությանը: