Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցություններն ու դաշինքներն օգտահաշիվ ստանալու նպատակով էլեկտրոնային եղանակով ԿԸՀ դիմում կարող են ներկայացնել մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 18։00-ը։
Հիշեցնում ենք, որ օգտահաշվով գրանցումներ կատարելու վերջնաժամկետը ընտրական ցուցակների գրանցման համար փաստաթղթերն ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար սահմանված վերջնաժամկետն է, որից հետո օգտահաշվով գրանցումներ կատարելու հնարավորությունը կասեցվում է։
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ:






Բաց մի թողեք
Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը նշանակվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ․ Լուսանկար
Գարեգին Միսկարյանը դադարեցնում է իր անդամակացությունը «Նժար» շարժմանը
Մահազդ․ Ի Տեր ննջեց Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը․ Լուսանկար