«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի ընտանիքում պաշտոնի փոփոխությունների շրջափուլ է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բանն այն Է, որ դատավոր Բաղդասարյանը մեծ ցանկություն ունի Վճռաբեկ դատարան գնալու, եւ երեկ ԱԺ-ում պատգամավորների հարցերին պատասխանում էր՝ վստահեցնելով, որ ինքը անկախ դատավոր է։
Նրա դատախազ ամուսնու կյանքում էլ փոփոխությունների շրջան էր սեպտեմբերի 3-ը: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատավոր Նելլի Բաղդասարյանի դատախազ ամուսնուն մի վարչությունից մեկ այլ վարչություն էր տեղափոխել։
Մասնավորապես, գլխավոր դատախազը սեպտեմբերի 3-ին Գլխավոր դատախազության՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արիստակես Բարսեղյանին փոխադրել էր Գլխավոր դատախազության՝ պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին:
Իսկ թե դատախազ ամուսնու աշխատանքի փոփոխությունը ինչ ազդեցություն կունենա դատավոր կնոջ առաջխաղացման գործընթացում, պարզ կլինի այսօր ՔՊ-ի քվեարկությամբ»։


Բաց մի թողեք
ՔՊ-ն ամբողջությամբ մխրճվել է նախընտրական օրակարգի մեջ
Հռիփսիմե Հունանյանին փոխարինող չեն ընտրել
Կլքի՞ արդյոք ՔՊ-ն