Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հերթական «խաղաղության շոուն» անսպասելի ավարտ ունեցավ։
Հրապարակ թերթը գրել է․ Քրիստինե Վարդանյանը մի պարզ հարցով գամեց Փաշինյանին պատին.
– Կարո՞ղ եք պատմությունից գեթ մեկ օրինակ բերել, երբ գերիներով ու օկուպացված տարածքներով խաղաղություն է հաստատվել։
Փաշինյանը շփոթված նայեց ու… հարցրեց․ – Դու հա՞յ ես։
Այդ պահին արդեն հասկանալի էր․ մարդը ավելի հեշտ է պատմությունը ջնջում, քան պատասխան տալիս։ Փաշինյանը գերի ընկավ՝ առանց փոխանակման հույսի։ Ամենից շատ վախեցածը նա չէ, ով գերի է ընկել, այլ նա, ով գերի է դարձել սեփական վախերին։ Անմիջապես հիշեցի Արամ Ասատրյանի «Հա՞յ ես դու» երգը։ Մի տարբերությամբ՝ Ասատրյանը օտար ափերում էր և ուրախացել էր, երբ հանդիպել էր հայի, իսկ Փաշինյանը թե՛ օտար մտքերում, թե՛ օտար ափերում էր ու սարսափել էր, երբ հանդիպել էր հայի։ Ափերն էլ պարզ են՝ Թուրքիա ու Ադրբեջան։
Քրիստինեի թախծոտ հայացքը նրան շփոթեցրեց։ Դե պատկերացրեք՝ մարդը սովոր է իրեն շրջապատել «հայի նմաններով»։ Իսկ երբ իրական հայ տեսավ՝ հարց տալուց հետո, սարսափեց։ Քրիստինե Վարդանյանի հարցն այնքան անսպասելի էր, որ նույնիսկ թելադրված պատասխան չուներ։
Հա՞յ ես դու, հայ եմ ես,
Վախ… ու՞ր փախչեմ հիմա ես։
Փաշինյանը, ուրախանալու փոխարեն, որ իր դիմաց հայ է կանգնած, ավելի շատ զարմացավ․
«Չէ, ինչ-որ բան սխալ է։ Հա՞յ էլ կա»։
Ու, ինչպես միշտ, փախավ։ Ոչ թե ընդդիմությունից փախավ, այլ հենց հայ լինելու փաստից։ Խաղաղության շոուի վերջաբանն էր ՝ «Հա՞յ ես դու», որով և փակվեց վարագույրը։ Գլխավոր հերոսը մնաց վարագույրի հետևում։
***
Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր պաշտոնի համար թեկնածուների ընտրության քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը քննադատեց ԲԴԽ կողմից առաջադրված թեկնածուներին։
Նա անդրադարձավ նախորդ օրը հնչած հարցին, որը վերաբերում էր Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների դատավարություններին։ Վարդանյանի խոսքով՝ դատավորի թեկնածուները խուսափել են հստակ դիրքորոշում հայտնելուց։ «Ինչու՞ չեք կարողացել պարզապես ասել, որ ցավում եք Բաքվում ընթացող շինծու դատավարության համար և որ մեր գերիները պետք է օր առաջ վերադարձվեն», – նշեց պատգամավորը։
Վարդանյանը նաև առանձնահատուկ անդրադարձավ Արմեն Դանիելյանի թեկնածությանը՝ հիշեցնելով, որ նրա վճիռներից մեկի հիման վրա ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ հայց է քննվում։ «Երրորդ անգամ իշխող ուժը Ձեզ առաջադրում է Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում։ Իսկ եթե ՄԻԵԴ-ում պարտվենք, գոնե Դուք պատասխանատվություն կվերցնե՞ք», – ասաց նա։
Պատգամավորը խոսեց նաև ընդդիմության հասցեին հնչած մեղադրանքների մասին, ընդգծելով, որ Բագրատ Սրբազանի գործը քաղաքական հետապնդում է։ Նրա խոսքով՝ իշխանության ներկայացրած «ահաբեկչության» մեղադրանքը ձայնագրության ամբողջական հրապարակումից հետո դարձել է անհիմն։ «Գործում փաստական ապացույցներ չկան, արդյունքում՝ ոչինչ», – հավելեց Վարդանյանը։
Վերջում նա ընդգծեց, որ արդարադատությունը չպետք է վերածվի վրեժխնդրության, իսկ դատավորները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել ազգային նշանակության խնդիրների վերաբերյալ։
«Իրական ահաբեկչություն էլ բացահայտեք, ոչ ոք ձեզ չի հավատա»,- ասել է նա:
***
«Սիրելի թեկնածուներ, ձեզ արգելվա՞ծ է ասել, որ գերիներ կան Բաքվի բանտում եւ շինծու դատավարություն է ընթանում։ Էդ ի՞նչ պատասխան էր, ի՞նչ է նշանակում՝ ես ՀՀ դատավոր եմ ու կաշկանդված եմ ՀՀ օրենքներով։
Ի՞նչ էր տեղի ունենալու, որ ասեիք՝ ցավում եմ, Բաքվում տեղի ունեցող շինծու դատավարության համար, մեր գերիները պիտի օր առաջ վերադառնան։ Ալիեւը զանգելու էր ասեր՝ դուք ռեւանշիստներ եք։ Լավ, բարոյական կարմիր գծեր կա՞ն, թե» չկա». ԱԺ իր ելույթում դիմելով ԲԴԽ-ի կողմից Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր պաշտոնում առաջադրված թեկնածուներ Արմեն Դանիելյանին, Նելլի Բաղդասարյանին եւ Լուսինե Աբգարյանին նշեց պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Անցած օրը Ագնեսա Խամոյանն էր թեկնածուներին ուղղել գերիների մասին հարցը, Արմեն Դանիելյանը պատասխանեց, «Ինչ վերաբերվում է օտար երկրում ընթացող դատավարությանը, ես այս պահին նաեւ գործող դատավոր եմ, մինչդեռ ձեր հարցադրման մեջ քաղաքական բաղադրիչ կա, իսկ դատավորը քաղաքական զսպվածություն պետք է ցուցաբերի»։
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի դասընկերուհին դպրոցի տնօրեն է դարձել
Մի կողմից՝ Փաշինյանն ուզում է ասել, որ պետք է ունենանք մեկ Հայաստան, որը կլինի ցանկապատված սահմաններով, սակայն … Գյուլումյան
Ինչո՞ւ են ծեծել Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն, և ո՞վ է նա. մանրամասներ. Լուսանկար