«Ես բերել եմ իրական անկախություն, պետականոււթյուն, ես բերել եմ էն ապագան, որ մարդիկ ասում էին՝ երնեկ կլինի՞ էդ ապագան, ապագան եկել ա, իսկ դուք ողբը կապել եք, 100 տարվա ապագան սկսվել է» եւ այլն….
Իսկ ես տեսնում եմ «Ժողովրդավարություն» բղավելով իշխանության եկած եւ իրենց գործողություններով հաճախ տրամագծորեն հակառակն ապացուցող իշխանավորներ…
Ես տեսնում եմ նախկին կոռումպացված պաշտոնյաներին քննադատելով եկած ու այժմ արդեն այս կամ այն կոռուպցիոն պատմության հետ առնչություն ունեցող նորերին…
Ես տեսնում եմ նախկինում ԽԾԲ-ն քննադատող ու հիմա նույն խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով նշանակված եւ իրենք էլ իրենց հերթին իրենց խծբ-ներով պետական ապարատը ուռճացնող պաշտոնյաներ….
Ես տեսնում եմ խոստացված կառավարման թափանցիկության փոխարեն տրցակներով չզեկուցվող հարցեր….
Ես տեսնում եմ ոչինչ չանող եւ անհամաչափ աշխատավարձ/պարգեւավճար ստացող պաշտոնյաներ եւ պետական ծառայողներ…
Ես տեսնում եմ խտրական, սելեկտիվ արդարադատություն…
Ես տեսնում եմ խոսքի ազատության սահմանափակման եւ հաճախ հետապնդման բազմաթիվ դեպքեր…
Ես տեսնում եմ դիլետանտիզմի, քծնանքի, ստի հաղթարշավ….
Ես տեսնում եմ կիսաքաղց թոշակառուներ եւ երեխաներ եւ զուգահեռ տեսնում եմ մարդկանց, որոնք խոստացել էին գալ ու փոխել մարդկանց կյանքը, սակայն փոխեցին իրենց կյանքը (մարդ կա տուն չուներ, հիմա 2-3 տուն ունի)…
Ես տեսնում են նախընտրական բազմաթիվ խոստումներ, որոնք այդպես էլ մնացին թղթի վրա…
Ես չեմ տեսնում ձեր բերած երանելի ապագան, որովհետեւ ոչ թե տեսողությունս է վատ, կամ ես պեսիմիստ եմ, այլ որովհետեւ այն պարզապես չկա…
Սուսաննա Մուրադյան
Բաց մի թողեք
Հանրապետության մետրոյի տարածքում հերթական օրինակ, թե ինչպես համակարգը չի գործում քաղաքացիների շահերի համար
«Նիկոլ Փաշինյանը շուտով կպարտվի «Հայաստանը ես եմ»-ին». Սարգսյան
Փաշինյանի կառավարությունը ներսից քանդում է Հայաստանը․ Սասունյան