Սեպտեմբերի լույս 10-ի գիշերը Լեհաստանի օդային տարածքում խոցվել է 19 «ենթադրաբար ռուսաստանյան» ԱԹՍ:
Սա արդեն պաշտոնապես հաստատված և ՆԱՏՕ-ի կողմից փաստաթղթավորված տեղեկություն է, ինչի առթիվ Կրեմլի պաշտոնական խոսնակ Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին ասել է, որ «միջադեպի առթիվ խորհրդատվություններ անցկացնելու ազդակ Վարշավայից չի ստացվել»:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում «ռազմաարդյունաբերական համալիրի թիրախներ խոցելու նպատակով ձեռնարկված միջոցառումների շրջանակում Լեհաստանի տարածքում գործողություններ չեն ծրագրվել»:
Ասվածը կարելի է հասկանալ այնպես, որ, այո, Լեհաստանի օդային տարածքը խախտվել է, բայց ԱԹՍ-երը «նպատակակետից շեղվել են»:
Լեհաստանի պահանջով Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է գումարվել, որի արդյունքներով քառասունվեց երկիր ստորագրել է մի հայտարարություն, ըստ որի Լեհաստանի օդային տարածք ԱԹՍ-երի ներթափանցմանն «Ռուսաստանի Դաշնությունը մասնակից է»:
Լեհաստանից զատ հայտարարությանը միացել են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանին, բնականաբար՝ Ուկրաինան, ինչպես նաև՝ Հունգարիան: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի ՏԱՍՍ պետական գործակալությունը:
Ընդ որում, ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Նեբեզնյան հերքել է մեղադրանքը և Լեհաստանի իշխանություններին «միջադեպի կապակցության ՌԴ հետ խորհրդատվությունների» կոչ արել:
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից ի վեր Հունգարիան թե ՄԱԿ-ում, թե Եվրամիության կառույցներում մշտապես հանդես է եկել Մոսկվային ուղղակի կամ անուղղակի աջակցության դիրքերից: Վերջին շրջանում, կարծես, ինչ-որ բան փոխվել է:
Անցած շաբաթ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Սիարտոն հայտնել է եվրոպացի գործընկերների հետ նավթի, նավթամթերքների և գազի գնման գործարքներ կնքելու մասին:
Լեհաստանի օդային տարածքի խախտման հարցում միանալով եվրոպական եռյակին՝ Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային, պաշտոնական Բուդապեշտն ակնհայտորեն դիստանցավորվում է Ռուսաստանից:
Դա Մոսկվայի համար դիվանագիտական լուրջ կորուստ է: Մանավանդ եթե նկատի ունենանք, որ եվրոպական նրա մյուս դաշնակիցը՝ Սլովենիան, հետկոնֆլիկտային Ուկրաինայի անվտանգության ապահովմանը լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:
Բաց մի թողեք
Որ անցանկալի սցենարը կանխելու համար է պետքարտուղար Ռուբիոն գործուղվել Իսրայել
Էրդողանը կոչ է արել «տնտեսական սահմանափակումներով Իսրայելին գետնին սեղմել»
Վրաստանում քաղաքական «թեժ աշուն» է