Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով, իսկ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդը մեղադրվում է կաշառք խոստանալու և կառավարությունը տապալելու կոչ անելու համար:
Վրաստանի դատարանը խափանման միջոց է ընտրել նախկին պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի համար՝ կալանքի տեսքով, հաղորդում է Interpressnews-ը։
Բացի այդ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Լևան Խաբեշվիլին կալանավորվել է, հաղորդում է Rustavi 2-ը։
Interpressnews-ի փոխանցմամբ՝ Բուրչուլաձեի պաշտպանությունը պահանջել է նրան գրավի դիմաց ազատ արձակել, սակայն դատավորը չի համաձայնել և բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը։
Ինչպես բացատրել է դատարանը, կա վտանգ, որ կկատարի նոր հանցագործություններ, կճնշի վկաներին և կվերացնի ապացույցները։
Վրացական հեռուստաալիքը նաև հաղորդում է, որ Խաբեշվիլիի հետ միասին ձերբակալվել է նախկին գլխավոր դատախազ Մուրթազա Զոդելավան, որը հետո ազատ է արձակվել 25 հազար լարի (9,3 հազար դոլար) գրավի դիմաց։
Բաց մի թողեք
«Կխեղդվեք ձեր թափած արյան մեջ. Թույլ չենք տա պղծել Արևելյան Երուսաղեմը». Էրդողան
Դատվածություն ունեցող Մարտիրոսյանը ՌԴ-ում պատգամավոր է դարձել․ Լուսանկար
Թրամփը տիկնոջ հետ պետական այցով Մեծ Բրիտանիայում է. ինչպես են դիմավորել նրանց, և ովքեր են դժգոհ