Սեպտեմբերի 4-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ անհայտ անձը, օգտվելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքի բուժքույրերի համար նախատեսված հանգստյան սենյակից, գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 45 հազար դրամ գումար, ID, տարբեր տեսակի զեղչային և բանկային քարտեր և վարորդական իրավունքի վկայական։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ պայուսակը պատկանել է Երևանի բնակիչ 58-ամյա Արմինե Կ․-ին։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է Սյունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արթուր Վ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արմինե Կ․-ն աշխատում է նշված բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր։

Բաց մի թողեք
Խուզարկություններ են իրականացրել Մարտուն Գրիգորյանի տանը
Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կան
Հղին ոստիկաններին հայտնել է, որ մայրն ու եղբայրը սպառնացել են սպանել իրեն և ամուսնուն, հափշտակել 200 հզր դոլար