16/09/2025

Վստահեցնում եմ՝ հանդիսատեսի մեծ մասը այդ ներկայացման մեջ տեսնում և տեսնելու է դավաճան այս իշխանությանը. Ջուլֆալակյան

Մկոյին վաղուց եմ ճանաչում և շատ գնահատում եմ նրա գործունեությունը: Վերջին անգամ հանդիպել ենք հենց ՀանդԱրտում՝ «Ցանկապատը» ներկայացումը դիտելիս: Հրաշալի ներկայացում, հիասքանչ դերասանական խաղ:

Այս մասին հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը:

«Շատ տպավորված էի, հուզված. ներկայացման մեջ հաճախ արտացոլվում է այսօրվա իրականությունը՝ հողատու, ազգակործան իշխանությամբ հանդերձ:

Մոտեցել և շնորհակալություն եմ հայտնել արած կարևոր գործի համար՝ համարելով, որ այդ կերպ նա և նրա գործընկերները պայքարում են ՔՊ կոչվող ուռուցքի դեմ (գլխավոր դերասաններից մեկը հաստատել է դա՝ «սյունյաց» բառապաշարով…):

Վստահեցնում եմ՝ հանդիսատեսի մեծ մասը այդ ներկայացման մեջ տեսնում և տեսնելու է դավաճան այս իշխանությանը:

Եթե Մկոն և նրա գործընկերներն այդ նպատակը չեն հետապնդում, առնվազն արդար կլինի փոխել սցենարը, ինչը որ շատ տեղին խորհուրդ տվեց հայտնի հանցագործը (հաստատ, ինքը ևս իրեն է տեսել ներկայացման մեջ):

Ոչ պաշտպանում եմ Մկոյի արարքը, ոչ էլ՝ քննադատում: Ուղղակի, եթե հաշտ է այս իշխանության հետ, առավել ևս աջակցում է՝ ևս մեկ կարևոր անձ կդադարի շատերի համար գոյություն ունենալ…
Մեծ թվով ընկերներ, մոտիկներ և ծանոթներ են վերացել վերջին տարիներին, որի պատճառով շատ բարդացել է այս միջավայրում ապրել. միևնույն է, անչափ ցավոտ է ամեն անգամ ևս մեկին կորցնել և բացահայտել, որ նորից սխալվել ես որևէ անձի հարցում:

Հուսամ Մկոն առիթը կօգտագործի և կարտահայտի իր իրական դիրքորոշումը:

Հեշտ չէ մտավորական լինել»: