«Ինձ թվում է՝ որոշում կա ցանկացած գնով կանգնեցնել ՔՊ-ի ու «Հանրապետություն» կուսակցության պարտությունների շղթան ՏԻՄ ընտրություններում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանը։
Նրա խոսքով` այս դեպքը կազդի նաև Էջմիածնում առաջիկա ընտրությունների վրա։ Հարցին, թե 2026-ին սպասվող ընտրությունների վերաբերյալ ի՞նչ վերլուծություններ կան, Բագրատյանը նշեց․ «Լավ բան չի երևում, եկեք խոսենք նրանից, որ Մեղրին տվել ենք, այնտեղից վատ լուրեր ունեմ: Եթե նախկինում 4 երկրի հետ սահման ունեինք, հիմա երեք երկրի հետ ունենք, ինձ դա է հուզում․․․ Մենք հանձնել ենք միջանցք և Իրանի սահմանը, ունեինք 4 սահման, հիմա ունենք 3-ը»,- ասաց Բագրատյանը։
Բաց մի թողեք
Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների անգամ կատարողները չեն պատժվել
Ով աչքեր ունի՝ թող տեսնի, ով ականջներ ունի՝ թող լսի, ով հիշողություն ունի՝ թող հիշի, իսկ ով ուղեղ ունի՝ թող մտածի
Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ-ները խորհրդակցություններ են անցկացրել