Երգչուհի Ալլա Պուգաչովան շարունակում է մնալ Ռուսաստանում իր 200 երգերի հեղինակային իրավունքի սեփականատերը։ Ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, այդ մասին են վկայում ՌԴ Հեղինակային իրավունքի սեփականատերերի ռեեստրում արձանագրված տվյալները։
Պուգաչովայի ժառանգության մաս են կազմում 40 երգ, որոնց հեղինակն ինքն է, 146 ստեղծագործություն, որոնք կոմպոզիտորային ստեղծագործություններ են եւ 22 երգ, որոնց եւ տեքստի եւ երաժշտության հեղինակը ինքն է։
Հիշեցնենք, որ վերջերս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հայտարարել էր ТАСС-ի հետ զրույցում, որ Պուգաչովայի երգերը կներառեր դպրոցական ծրագրի մեջ։ Կիրկորովի կարծիքով, Պուգաչովայի ժառանգությունը կարող է մաս կազմել բարձր արվեստի։
Նույն կերպ դպրոցական ծրագիր կարելի էր ներառել նաեւ Վալերի Լեոնտեւի, Լեւ Լեշչենկոյի, Իոսիֆ Կոբզոնի, Էիդտա Պյեխայի, Լեոնիդ Ուտյոսովի, Կլավդիա Շուլժենկոյի եւ Մուսլիմ Մագոմաեւի գործերը։
Բաց մի թողեք
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել
#Ուղիղ․ Լարված իրավիճակ. ԱԱԾ-ն Արագածոտնի թեմի առաջնորդարանում է
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» է ահազանգել, որ սկսվել են հոգևորականների ձերբակալությունները