Պրոդյուսեր Արտավազդ Եղոյանի որդին՝ Խաչիկ Եղոյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ուշագրավ դրվագ Երևանի փողոցներից մեկում ոստիկանի առավոտյան աշխատանքից:
«Փողոցը փակ էր՝ մրցավազք էր…
Մի քանի րոպե հետևում էի, թե ոնց ա աշխատում էս ոստիկանը.
«Անցի, տատի ջան, վախ մեռնեմ ես քու սրտին», «ախպերս մի վայրկյանա, կանգնի, մարդ ա գալիս», «Հոպարս արի, մեռնեմ ջանիդ»:
Մեկը «ճըռըցրեց» շատ արագ պոկվեց, նայեց ինձ ասում ա. «Ըհը, ջղայնացավ մեր անուշ ախպերը գնաց»:(ծիծաղում ա), ես պատասխանեցի.
«Իմ ախպեր, էդ ջիգյարով էներգիայիդ ղուրբան». պատասխան՝ «Գնա արդեն, քու հերթն ա, մեռնեմ սրտիդ, ղուրբան քեզ»:)))
Լավ ԵՐԿԻՐ, լավ ԵՐԵՎԱՆ ունենալու ու ԱՍՏԾՈ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ստանալու համար, մինիմում այ սենց պիտի լինի յուրաքանչյուրիս առավոտը:
Բաց մի թողեք
Հայաստանի հավաքականը 1։0 հաշվով պարտվեց Իռլանդիայի հավաքականին․ Լուսանկար
Հպարտության հետ զուգահեռ՝ երեխաների ուղեկիցն է անսահման կարոտը. կապիտան Արսեն Ահանյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. Լուսանկարներ
Սամվել Կարապետյանի դատական նիստը արագացրել են, որ ակցիան դատարանի մոտ չկայանա․ Լուսանկար