15/10/2025

Պարտության պատճառների հրապարակայնացումն իշխանություններին ձեռնտու չէ

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պատճառների քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակել-չհրապարակելու շուրջ քաղաքական կրքերը թեժանում են:

Բնականաբար, ընդդիմությունը պնդում է, որ պարտության պատճառների հրապարակայնացումն իշխանություններին ձեռնտու չէ:

Ավելի վաղ նա հանձնաժողովի աշխատանքները բոյկոտել է այն պատճառաբանությամբ, որ նպատակը Նիկոլ Փաշինյանին ամեն գնով արդարացնելն է, ուստի ինքն այդ «շոուին չի կարող մասնակցել»:

Եթե դատենք սոցիալական մեդիայի արձագանքներով, ապա հանրության զգալի մասի ակնկալիքը մեկն է՝ զեկույցի հրապարակումից հետո բոլոր մեղավորները պետք է կալանավորվեն, դատվեն և կրեն իրենց արժանի պատիժը:

Մյուս կողմից ԱԺ ինստիտուցիոնալ ընդդիմության «Պատիվ ունեմ» թևը քաղաքական հովանավորության տակ է առել պաշտոնաթող գեներալներին և հորդորում է «բացահայտումներ անել», որպեսզի իշխանությունն իրենց «մեկ առ մեկ լռությամբ չդատի»:

Որքան հիշվում է, «Հետքը» լրագրողական հետաքննությունն է անցկացրել՝ կապված Լելե Թեփեի ձախողված ռազմագործողության հետ: Ավելի քան կեսժամանոց տեսանյութում ՊԲ »Ցորի» զորամասի տանկային գումարտակի հրամանատարը պատմում է, թե ինչպես իրեն չի հաջողվել տանկերը հասցնել մարտական առաջադրանքի վայր:

Անկախ նրանից, թե դատարանն այդ սպայի նկատմամբ ինչ վճիռ կկայացնի կամ կկայացնի՞ արդյոք, «Հետքի» լրագրողական հետաքննությունը մնալու է որպես ապացույց մի ցավալի իրողության, կոնկրետ տանկային այդ գումարտակը 2020 թ. հոկտեմբերի 6-7-ին չի կառավարվել ոչ զորամասի, ոչ անմիջական հրամանատարի կողմից, որի խոսքից միակ եզրակացությունն այն է, որ նա ամեն ինչ արել է կամ ոչինչ չի արել, որպեսզի մարտի մեջ չմտնի:

Հայտնի խոսք է, որ կարիք չկա «ծովը դատարկել՝ համոզվելու համար, որ ջուրն աղի է, մի կաթիլը բավական է»: «Ցորի» տանկային գումարտակի «էպոպեան» քառասունչորսօրյա պատերազմում «ցավալի բացառությո՞ւն է, թե՞ պարտության դառը ծովի մի կաթի՞լ»: