08/11/2025

Իսկ դուք հասկացել եք կյանքը. այսօր Ջոն Լենոնի ծնունդն է՝ լիցքավորվել նրանով ու նրա երաժշտությամբ. Տեսանյութեր

Իսկ դուք հասկացել եք կյանքը, փորձեք ներհայացք նետել ձեր ներսը ու այսօր, երբ Ջոն Լենոնի ծնունդն է՝ լիցքավորվել նրանով ու նրա երաժշտությամբ։

Մի առիթով ասել է․ Երբ ես հինգ տարեկան էի, մայրս ինձ միշտ ասում էր, որ կյանքում ամենագլխավորը երջանիկ լինելն է: Երբ ես դպրոց գնացի, ինձ հարցրեցին, թե ինչ եմ ուզում դառնալ, երբ մեծանամ: Ես գրեցի. «Երջանիկ»: Ինձ ասացին. «Դու հանձնարարությունը չես հասկացել», և ես պատասխանեցի. «Այդ դուք չեք հասկացել կյանքը»:

Ջոն Լենոնի արտահայտությունները դարձել են աֆորիզմներ, և դրանք այնքան կտրուկ և ճշմարտացի են, որ թվում է դրանք թափանցում են հոգուդ մեջ։ Beatles-ի հիմնադիր և անդամ, բանաստեղծ, երաժիշտ և մտածող Ջոն Լենոնն ասել է․

Ինչ էլ որ ասեն, դա երբեք չի համապատասխանում նրան, թե ինչ ենք մենք ուզում ասել:

Ազնվությունը ձեզ շատ ընկերներ չի բերի, բայց նրանք, ովքեր կհայտնվեն՝ կլինեն ամենաիսկական ընկերը:

Ի վերջո, ամեն ինչ լավ է լինելու: Եթե ​​ամեն ինչ վատ է՝ դա դեռ վերջը չէ:

Կյանքը՝ այն է ինչ տեղի է ունենում, քանի դեռ դուք պլաններ եք գծում:

Դուք չպետք է ոչ ոքի բացատրեք, թե ով եք դուք կամ ինչ եք դուք: Դուք այն եք, ինչ որ կաք:

Աստված՝ հասկացություն է, որով մենք չափում ենք մեր տառապանքները:

Մենք չենք կարող օգնել բոլորին, բայց յուրաքանչյուրը կարող է օգնել ինչ-որ մեկին:

Կարևոր չէ ում ես սիրում, որտեղ, ինչու, երբ և ինչպես: Կարևոր է միայն այն, որ դու ունակ ես սիրել:

Եթե մեզանից յուրաքանչյուրը նույնքան համառորեն ցանկանար խաղաղություն, որքան ցանկանում է նյութական բարիքներ, աշխարհում կատարյալ խաղաղություն կտիրեր:

Սկզբից սխալն ընդամենը բացթողում է․ այն դառնում է սխալ, երբ դուք չեք կարողանում ուղղել այն:

Եթե մենք չենք կարողանում սիրել ինքներս մեզ՝ մենք չենք կարողանա ամբողջությամբ բացահայտել ուրիշներին սիրելու կամ մեր ստեղծագործելու ունակությունը:

Այն, ինչ պետք է անենք՝ պահպանել հույսը: Որովհետև առանց դրա մենք կխորտակվենք:

Ամեն ինչ հասնկանալի է դառնում, երբ սիրահարված ես:

Չի կարելի ատել այն, ինչ չես հասկանում:

Չափեք տարիքը ընկերներով, այլ ոչ թե տարիներով: Գնահատեք Ձեր կյանքը ժպիտների, այլ ոչ թե արցունքների քանակով: