Եգիպտոսում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ հնարավորություն ենք ունեցել քննարկելու կարգավորման գործընթացի լայն շրջանակը, հատկապես կենտրոնանալով հումանիտար հարցերի վրա։
Վերին նշված հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև վաշինգտոնյան համաձայնագրերին։ Նշվել է, որ կողմերը հասել են պայմանավորվածության՝ ապաշրջափակել իրար միջև տրանսպորտային և հաղորդակցության բոլոր ենթակառուցվածքները։
«Հայաստանի հարավով անցնող երկաթուղու այն հատվածը կկոչվի TRIPP։ Ապաշրջափակումը այս հատվածում և ընդհանրապես իրականացվելու է որոշակի սկզբունքների շրջանակում, որոնք ներառում են՝ տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնուխելիություն, ինքնիշխանություն, երկրների իրավազորություն ենթակառուցվածքի նկատմամբ և փոխադարձություն»,– հայտարարել է նախարարն ու ընդգծել, որ այս կանոնները վերաբերում են ամբողջ ապաշրջափակման գործընթացին։
Նախարարի խոսքով՝ Հայաստանի երկաթուղու TRIPP հատվածի տեխնիկական լուծումները պետք է հստակեցվեն Հայաստանի և ԱՄՆ-ի կողմից։ Նա հավելել է, որ օգոստոսից ի վեր երկու կողմերն արդեն ակտիվորեն աշխատում են այս ուղղությամբ։ Վերջնական լուծումների հաստատումից հետո նախատեսվում է հայ-ամերիկյան համատեղ ընկերություն, որը կզբաղվի այս հատվածի կառուցապատմամբ և հետագա շահագործմամբ․ «Այս պահի դրությամբ հրապարակված համաձայնագրերն են հաստատված, մնացած մանրամասները դեռ պետք է հստակեցվեն և հանրայնացվեն»։

Բաց մի թողեք
Բարի երթ բոլորին. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել
Նիկոլ Փաշինյանն ու ավտոշարասյան մի մասը Գյումրիում են. վարչապետին ուղեկցում է Աննա Հակոբյանը. Լուսանկար
ԿԸՀ-ն դիտորդական առաքելություն իրականացնող ևս 3 կազմակերպություն է հավատարմագրել