Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 19։10-ի սահմաններում, հետազոտման նպատակով քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը, ցած թռչելով հիվանդանոցի պատուհանից, դիմել է փախուստի։
Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ ՔԿԾ ծառայողը, սպառելով կալանավորված անձի փախուստը կանխելու բոլոր մյուս միջոցները, մեկ նախազգուշական կրակոց է օդ արձակել, սակայն կալանավորված անձը չի ենթարկվել և անցնելով հիվանդանոցի դարպասից դեպի դուրս՝ շարունակել է փախուստը։
Ծառայողը կրակել է կալանավորված անձի ոտքի շրջանում և այդպիսով կանխել վերջինիս փախուստը։
Կալանավորված անձին ցուցաբերվել է բուժօգնություն․ ըստ բժշկական գնահատման՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։






Բաց մի թողեք
Երևանում գողացել են «Mercedes»-ի հայելիներ, թողել տելեգրամյան հասցե, իսկ վերադարձնելու համար պահանջել են 1600 ԱՄՆ դոլար
«Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնյան կատարել է ընդհանուր 568.000 դրամի հափշտակություն
Խուզարկում են Արմեն Չարչյանի աշխատասենյակը