Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զինվորականներին հրահանգել է հուժկու հարվածներ հասցնել Գազայի հատվածին։ Լուրը հայտնում է նրա գրասենյակը։
«Անվտանգության հարցերով խորհրդակցությունների ավարտից հետո վարչապետ Նեթանյահուն ռազմական ղեկավարությանը հանձնարարել է անհապաղ հուժկու հարվածներ հասցնել Գազայի հատվածին», – ասված է հաղորդագրության մեջ: Այլ մանրամասներ հայտնի չեն։
ՀԱՄԱՍ-ի մարտական թևն իր հերթին հայտարարել է, որ Իսրայելի կողմից հրադադարի խախտման պատճառով կհետաձգի պատանդի մարմնի հանձնումը:
Հիշեցնենք` Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ մտավ հոկտեմբերի 10-ին:
ՀԱՄԱՍ–ը գործարքի շրջանակում ազատ արձակեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայում պահվող 20 պատանդներին: Բանտարկյալների գործերով պաղեստինյան գրասենյակը հաստատեց, որ Իսրայելի իշխանություններն էլ, հետևելով պայմանավորվածությանը, ազատ են արձակել 1718 բանտարկյալի, որոնք վերադարձել են Գազա, ինչպես նաև ցմահ ազատազրկման կամ երկարատև ժամկետով դատապարտված 250 պաղեստինցի բանտարկյալների:

Բաց մի թողեք
Խոստովանեց՝ Թուրքիան առաջվանը չէ
Ուկրաինան հարվածել է Տամբովի մարզի նավթային օբյեկտներից մեկին, հրդեհ է բռնկվել
Թրամփի բանագնաց Ուիթքոֆը Օսլոյում կհանդիպի Զելենսկիի հետ՝ նախքան Մոսկվայում Պուտինի հետ նախատեսված բանակցությունները