Դուք չե՞ք տեսնում, թե կանայք ինչպես բոլոր միջազգային օրենքները խախտելով, տակտիկա են բանեցնում տղամարդկանց «կոտորելու» համար։
Ճիշտ է, նրանք երբեք նախահարձակ չեն լինում, բայց դրա փոխարեն, իբրև մի անառիկ բերդ նստում են ճանապարհին, դե գնա, տարիներվ զարկ ու զարկվիր, որ կարողանաս տիրել այդ նզովյալ բերդը։ Նրանք հակագիտական, ուղղակի այն տակտիկան են բանեցնում իրենց կռիվներում, ինչը որ ոզնին բանեցնում է օձի հանդեպ։
Այդ կենդանիները, ինչպես գիտեք, ատամներով բռնում են օձի պոչը և կծկվում, տնկելով իրենց զարհուրեկի փշերը։ Խեղճ օձն իր պոչն ազատելու համար, այնքան է զարնվում այդ փշերին, մինչև արյունաքամ է լինում։
Կինն էլ, ճիշտ ոզնու նման, բռնում է սիրտդ ու կծիկ կազմում, մարդ ես, սիրտդ ազատիր նրա գիշատիչ ճանկերից։
Լեռ Կամսար, 1952թ․, անտիպ






Բաց մի թողեք
Ցածրիկ էշելոններում խլվլացող Տիգրան Ավինյանի որոշմամբ լուծարվել է ռեժիսորի հաստիքը
Զգո՛ւյշ եղեք, տիկնայք ու պարոնայք, որ հանկարծ Հերովդես չդառնաք․ Բաց նամակ ․․․
«Ողջույն նկարիչների միությանը անդրշիրիմյան աշխարհից» կամ «Պաշտոնական արվեստը մեռել է»