Մոսկվայի հետ խաղաղ բանակցությունները դադարեցնելու մասին խոստովանությունը վկայում է Կիևում խաղաղության ձգտման բացակայության մասին։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով «Իզվեստիայի» հարցին։
«Սա խոստովանություն է, որ Զելենսկու ռեժիմը չէր պատրաստվում խաղաղության որևէ անկեղծ ձգտում ցուցաբերել»,-նշել է Զախարովան:
Ավելի վաղ Կիևում հայտարարել էին, որ Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունները մինչև տարեվերջ կանգ են առել «առաջընթացի բացակայության» պատճառով: Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան հայտարարել էր, որ Մոսկվան, իբր, անտեսել է կառուցողական երկխոսության փորձերը՝ սահմանափակվելով «ֆորմալ առաջարկներով» և կոնկրետ քայլեր չձեռնարկելով:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Կիևը պաշտոնապես դադարեցրել է Մոսկվայի հետ խաղաղության բանակցությունները, գրում է ТАСС-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Իվանովը այսօր հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած պահի Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների, սակայն Կիևը չի արձագանքել նախկին առաջարկներին։

Բաց մի թողեք
Հետելցինյան Ռուսաստանում քաղաքական բռնաճնշումների զոհերին չեն հիշում
«Ի՞նչ խաղաղություն, եթե դրա գինը Ղարաբաղից հրաժարումն է, իսկ Հայաստանը վերածվում է Ադրբեջանի ֆիլիալի»
Էրդողանը «նախապատրաստվում է հաջորդ էլեկտորալ փուլի»