Հակակոռուպցիոն դատարանի դիմաց անցկացվող ակցիայի ընթացքում Թովմաս Առաքելյանը հայտարարեց, որ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հարձակումները նոր երևույթ չեն։
Նրա խոսքով՝ եկեղեցին դարեր շարունակ կանգնած է եղել տարբեր ճնշումների և վտանգների առաջ։
Առաքելյանը նշեց, որ վերջին շրջանում հակաեկեղեցական տրամադրությունները ավելի են սրվել։ Նրա գնահատմամբ՝ իշխանություններին անհրաժեշտ էր նոր թիրախ, քանի որ նախկինների նկատմամբ մեղադրանքները այլևս ազդեցիկ չէին մարդկանց վրա։ Այդ պատճառով, ըստ նրա, իշխանությունները նոր «չարի կերպար» ստեղծելու նպատակով իրենց քննադատության թիրախ դարձրեցին Կաթողիկոսին։
Նա ընդգծեց, որ թե՛ ժողովուրդը, թե՛ բարերարները, յուրաքանչյուրը իր ձևով, կանգնած են ազգային ու հոգևոր արժեքների պաշտպանության դիրքերում։ Առաքելյանի խոսքով՝ այժմ վտանգված է ոչ միայն եկեղեցին, այլև հայկական ինքնությունն ամբողջությամբ. «Այսօր պայքարում ենք այն արժեքների համար, որոնք մեզ հայ են պահում՝ արժանապատիվ կյանք, ազգային ինքնություն, հայրենիքի հանդեպ հավատարմություն։ Դրանք պետք է պաշտպանել թե՛ պատերազմի, թե՛ խաղաղության օրերին՝ յուրաքանչյուրն իր ձևով»:






Բաց մի թողեք
Ընտրություն՝ առանց Նիկոլ ու առանց այս ընդդիմության
Հակաեկեղեցական գործողությունների հիմնավորման փորձ է․ Եսայի քահանա Արթենյան
Դուք այսքան ժամանակ կռվում եք դեռ միայն նրա նկարի հետ