«Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը լրագրողների հարցին պատասխանելով հաստատեց, որ նա հանդիսանում է Գևորգ Պապոյանի և կնունքի, և հարսանիքի քավորը:
«Բայց կարծում եմ, սա քաղաքական կատեգորիա չէ։ Թույլ տվեք այդ դաշտ չմտնեմ, իսկ ով մտել է, հարցրեք իրեն», — հավելեց Խաչատրյանը:
Նա նաև շեշտեց, որ այժմ իրենց հարաբերությունները վաղուց սառեցված են:
Վաղարշապատի ավագանու ընտրություններում ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորած Սևակ Խաչատրյանը հրավիրած մամուլի ասուլիսում քիչ առաջ հայտարարեց, որ ընտրական գործընթացը սկզբից մինչև վերջ ուղեկցվել է խախտումներով և անհավասար պայմաններով։
Նրա խոսքով՝ նույնիսկ քվեարկության ավարտից հետո իրենց թիմի նկատմամբ ճնշումները շարունակվում են, և ինքն ակնկալում է, որ դրանք մոտ ժամանակներում դեռ կլինեն:
Նա նաև հիշեցրեց, որ նախօրեին իրականացվել են խուզարկություններ «Հաղթանակ» դաշինքի ղեկավարների, կողմնակիցների և անդամների տներում. «Պատկերացնում եք՝ հաղթանակ տանեինք։ Ինձ թվում է՝ ամբողջ թիմով լինելու էինք բանտերում։ Այս մարդիկ չեն կարողանում համակերպվել այն մտքին, թեև միանձնյա իշխանության են լինելու Վաղարշապատում, որ կա թիմ, որը 10 հազար ձայն է ստացել Վաղարշապատ խոշորացված համայնքում։ Նախքան առաջիկա խորհրդարանական ընտրությունները, փորձում են իրենց սև գործը կատարել, մեր թիմին սևացնել»:

Բաց մի թողեք
«Մի քիչ դիմացեք, գալու եմ, շատ գործեր ունենք միասին անելու». Անդրեաս Անդրեասյանն անմահացել է նոյեմբերի 6-ին. Լուսանկարներ
Փետրվարի 11-ի աստղագուշակ․ Կարող են օգտակար լինել վաղեմի ծանոթությունները
Եկեղեցին բոլորիս հոգևոր տունն է, որին ուղղված հարվածներին դիմակայելը ամենքի հավաքական պարտականությունն է