02/12/2025

Դեռևս նոյեմբերի 14-ին՝ Ալբերտ Սուքիասյանի 90-ամյակին, խռովարար եպիսկոպոսներն էլ են մասնակցել․ Լուսանկարներ

Նոյեմբերի 14-ին Սուքիասյանների ընտանիքը մեծ շուքով նշել է գերդաստանի հոր` Ալբերտ Սուքիասյանի 90-ամյակը:

Նա 2010 թվականին` 75 տարեկանում հանկարծամահ է եղել, սակայն ընտանիքը մեծ հարգանքով է պահում նրա հիշատակը` կիսանդրին են կանգնեցրել, նրա ծննդյան ու մահվան օրերն են միշտ հիշում:

Ալբերտ Սուքիասյանի 90-ամյակը, ինչպես հայտնի է, մեծ շուքով նշել են Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում, մեծ թվով հյուրերի մասնակցությամբ, անգամ «Դեպի լույս» անունով նոր կանտատայի պրեմիերան է կայացել այդ օրը: Մեծ թվով իշխանության ներկայացուցիչներ, մտավորականներ, բիզնեսմեններ, հոգեւորականներ են մասնակցել միջոցառմանը:

Մեր ուշադրությունը գրավեց այն, որ միջոցառմանը մասնակցել եւ ՔՊ-ական իշխանությունների հետ շատ ջերմ հարաբերվել են այսօրվա խռովարար հոգեւորականներից մի քանիսը: Լուսանկարներում նկատեցինք թվով երեք սրբազանների` Վազգեն, Արտակ եւ Դանիել սրբազաններին, ինչպես նաեւ Հայր Շնորհքին: Այնպես որ հակակաթողիկոսական խռովությունը, ըստ ամենայնի, ավելի հին է եւ երկարատեւ խմորումի փուլ է անցել: