ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Իշխանությունը ճարպկորեն փորձում է 44-օրյա զոհերի թեման տեղափոխել տեխնիկական խնդիրների տիրույթը, երբ բանավեճը նրա տարբեր ներկայացուցիչների հնչեցրած թվերի տիրույթում է:
Թիվ մեկ խնդիրն այն է, որ նահատակների, անհետ կորածների, գերեվարվածների ծնողների, ու հավաքական առումով` հասարակության հարցադրումները պատերազմի տարբեր հանգամանքների և դրա պատասխանատուների վերաբերյալ, շարունակում են անպատասխան մնալ:
Իշխանությունն ընտրովի մեղավորներ է նշանակել, որոնք, բնականաբար, իր և իր առաջնորդից տիրույթից դուրս են, քննիչ հանձնաժողովի զեկույցը բարեհաջող թաղվեց, իսկ իրական պատասխանատուները բացի փողոցում հայտնվելուց ամեն ինչով զբաղվում են` քաղբանտարկյալների ցուցակն ընդլայնելով, պետական շահը սակարկման առարկա դարձնելով և երկրի կենսունակությունն ապահովող ինստիտուտները քանդելով»:

Բաց մի թողեք
Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին. Իոաննիսյան
Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան
Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց