15/12/2025

Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի կառչում իր աթոռից և կարծում է, որ պետությունը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման, այդ թվում՝ ընտրությունների անցկացմանը, եթե անվտանգության իրավիճակը թույլ տա։

Նա այս հայտարարությունն արել է լրագրողների հարցերին պատասխանելիս։

Զելենսկին հաստատել է, որ ընտրությունների անցկացման հնարավորության մասին ազդանշաններ են ստացվել Միացյալ Նահանգներից՝ նախագահական մակարդակով։ Սակայն նա հրաժարվել է մեկնաբանել, թե արդյոք նմանատիպ ազդանշաններ ստացվե՞լ են նաև Ռուսաստանից։

«Ամենակարևորն այն է, որ ես չեմ կառչում իմ աթոռից։ Ես կարծում եմ, որ Ուկրաինան պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման», – ընդգծել է նախագահը։

Նա նշել է, որ խնդրել է միջազգային գործընկերներին՝ օգնել ապահովել անվտանգության պայմանները ընտրությունների դեպքում։ Զելենսկին նաև հանձնարարել է խորհրդարանի անդամներին մշակել ընտրական գործընթացի կազմակերպման հնարավոր մեխանիզմներ, եթե իրավիճակը թույլ տա դրանք անցկացնել։

Ըստ նրա՝ համապատասխան տարբերակները պետք է պատրաստվեն հնարավորինս շուտ, որպեսզի պետությունը հստակ պատկերացում ունենա իր գործողությունների մասին, եթե նման որոշում կայացվի։