11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Եթե ԱՄՆ-ն չվերահսկի Գրենլանդիան, Ռուսաստանը կամ Չինաստանը կարող են դա անել․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կոշտ հայտարարություններ է արել Գրենլանդիայի վերաբերյալ՝ կղզին անվանելով Վաշինգտոնի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածք։

Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ն չվերահսկի Գրենլանդիան, Ռուսաստանը կամ Չինաստանը կարող են դա անել։ «Ես թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա», – հայտարարել է Թրամփը և հավելել՝ «Այսպես թե այնպես, Գրենլանդիան մերը կլինի»։

Խոսելով համաշխարհային իրավիճակի մասին՝ Թրամփը շեշտել է, որ «ռուսական, ինչպես նաև չինական ականակիրներն ու սուզանավերն այժմ ամենուր են», մատնանշելով համաշխարհային տերությունների աճող ռազմական ներկայությունը։