Պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է սաուդական «Ալ Նասըրում» տիրող վիճակից եւ ի նշան բողոքի, որոշել է չմասնակցել առաջիկա ֆուտբոլային հանդիպումներին։
Այս մասին հայտնում է «A Bola»-ն։ Մասնավորապես, Ռոնալդուն դժգոհ է, թե ինչպես է սաուդական Պետական ներդումային հիմնադրամը (PIF) կառավարում «Ալ Նասըր» ակումբը։
Նա նաեւ դժգոհել է, որ հիմնադրամը բավարար ֆինանսական ներդումներ չի կատարում ակումբում։ Պորտուգալացի ֆուտբոլիստը նաեւ կարծում է, որ ակումբի ղեկավարությունը վնասում է ակումբին իր պասիվությամբ, ի տարբերություն «Ալ-Խիլյալի» ղեկավարության, որը բավականին ակտիվ է տրանսֆերային շուկայում։
Հիշեցնենք, որ Ռոնալդուի եւ սաուդական ակումբի միջեւ պայմանագիրը լրանում է 2027 թվականին։

Բաց մի թողեք
Հենրիխ Մխիթարյանը կարևոր հայտարարությամբ հանդես կգա
5 երկիր «ցեղասպան» պետության պատճառով բոյկոտել է «Եվրատեսիլը»․ սկանդալ
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան