Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր երկրի դեմ պատերազմի հայտարարում է որակել Եվրամիության՝ Հունգարիայի վետոյի շրջանցմամբ 2027 թվականին Ուկրաինային մասնակիորեն ընդունելու ծրագիրը։
ԵՄ-ն պատրաստում է հինգ կետից բաղկացած ծրագիր՝ Ուկրաինային դաշինքին մասնակի անդամակցություն տրամադրելու համար արդեն 2027 թվականին։
Ծրագիրը ենթադրում է Հունգարիայի վետոյի չեղարկում՝ ենթադրելով, որ Օրբանը կարող է պարտվել ապրիլյան ընտրություններում։
«Այս նոր ծրագիրը Հունգարիայի դեմ պատերազմի բացահայտ հայտարարում է։ Նրանք անտեսում են հունգար ժողովրդի որոշումը և վճռականորեն տրամադրված են տապալել հունգարական կառավարությունը ցանկացած միջոցով։ Նրանք ցանկանում են, որ «Տիսա» կուսակցությունը գա իշխանության, քանի որ այդ դեպքում վետո, դիմադրություն և հակամարտության մեջ մնալու տարբերակ չի լինի», – գրել է Օրբանը։
Եվրամիությունը մշակում է Ուկրաինան արագացված կարգով իր կազմ ներառելու պլանը։
Այն կոչել են «հետադարձ ընդլայնում»։ ԵՄ-ն Ուկրաինայի համար կարող է հետեւյալ 4 քայլը կատարել․ 1-ին քայլով Եվրամիությունը կարող է Ուկրաինային նախնական աջակցություն ցուցաբերել՝ ոչ պաշտոնական ցուցումների տեսքով։ Դա կարվի իրավական միջոցառումների հարցով բանակցությունների ընթացքում։
ԵՄ եւ Ուկրաինայի ներկայացուցիչներն արդեն իսկ քննարկումներ են անցկացրել 6 հնարավոր ցուցումներից 3-ի վերաբերյալ, իսկ մարտին կայանալիք հաջորդ քննարկմանը մտադիր են շարունակել օրակարգը։
Հայտնի է, որ Եվրամիությունը բարեփոխումների որակական բաղադրիչի մասով զիջումների գնալ չի պատրաստվում։ 2-րդ քայլով հնարավոր է՝ ԵՄ անդամակցության պարզեցված մոդել ստեղծվի։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն առաջարկել է մի քանի տարբերակ, որոնցից մեկը` հետադարձ ընդլայնումը, կօգնի փոխելու ԵՄ անդամակցության ընդունված կանոնները։
Ըստ դրա, նախ երկիրն անդամակցում է Միությանը, հետո արդեն աստիճանաբար տրամադրվում են իրավունքներն ու պարտականությունները։ Այսկերպ Բրյուսելը փորձելու է կարգավորել այն երկրների անդամակցության հարցը, որոնք չեն կարող դառնալ ԵՄ անդամ՝ կա՛մ հակամարտությունների, կա՛մ էլ արդեն ԵՄ անդամ որեւէ երկրի հակազդեցության պատճառով։
3-րդ քայլը վերաբերում է ԵՄ կազմում Հունգարիայի դիրքորոշմանը։ Որոշ եվրոպացի գործիչներ հույս ունեն, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն առաջիկա ընտրություններում կարող է պարտվել, եւ այնպիսի ղեկավար կգա, որն ավելի մեղմ կեցվածք ունի Ուկրաինայի հարցում։ Սակայն չի բացառվում նաեւ, որ Վաշինգտոնի օգնությանը դիմելով՝ Բրյուսելը ճնշում գործադրի Օրբանի վրա։
Հատկապես որ Ռուսաստանի հետ կապված սանկցիոն ճնշման հարցում արդեն Բրյուսել-Վաշինգտոն նման գործակցության եւ Օրբանի վրա համատեղ ճնշում գործադրելու նախադեպ կա։ Եվ 4-րդ քայլով` չի բացառվում, որ Հունգարիային զրկեն ձայնի իրավունքից՝ ԵՄ պայմանագրի 7-րդ հոդվածը գործի դնելով, որն ամենալուրջ քաղաքական սանկցիան է, կիրառվում է այն դեպքում, երբ կա կասկած, որ ԵՄ անդամ երկիրը խախտում է Միության արժեքային բազան։ Եթե Օրբանը հաղթի ընտրություններում, այս հարցը կքննարկվի Բրյուսելում։

Բաց մի թողեք
Պուտինը նոր պատերազմների է նախապատրաստվում․ Արտաքին զեկույց Էստոնիայից
Ուկրաինայում մինչև մայիսի 15-ը հնարավոր են նախագահական ընտրություններ և ՌԴ-ի հետ խաղաղության համար հանրաքվե
Հունգարիայի «Տիզա» կուսակցությունը խզում է կապերը ԵԺԿ-ի հետ՝ Բրյուսելի պնդումներին հակազդելու նպատակով