ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը գերազանցել է իր լիազորությունները՝ ազգային արտակարգ իրավիճակների համար նախատեսված օրենքի համաձայն՝ բազմաթիվ երկրների նկատմամբ մեծ մաքսատուրքեր սահմանելով։
Ըստ Euronews-ի, դատարանի մեծամասնությունը որոշել է, որ Սահմանադրությունը շատ հստակ Կոնգրեսին տալիս է հարկեր սահմանելու լիազորություն, որոնք ներառում են նաև մաքսատուրքեր, և, հետևաբար, Դոնալդ Թրամփը պետք է Կոնգրեսի թույլտվությունը խնդրեր։
«Հիմնադիր հայրերը որևէ հարկային լիազորություն չեն վերապահել գործադիր իշխանությանը»,- ասել է Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը։

Բաց մի թողեք
Այս անգամ ի՞նչ է այսօր առաքվելու Հայաստան Ադրբեջանի տարածքով
Ովքե՞ր են գնել Մասկատ – Երևան թանկարժեք տոմսերը
ՀՀ-ում խաղային ոլորտի վերաբերյալ անօրինական գովազդի տարածումն արգելված է, օրենքի պահպանումը՝ պարտադիր. ՊԵԿ