Իրանի Բանիմացների խորհուրդը սկսել է երկրի նոր գերագույն առաջնորդի ընտրության գործընթացը:
«Հեղափոխության առաջնորդի ընտրության գործընթացը սկսվել է, և վերջնական լուրը կհայտարարվի Փորձագետների խորհրդի քարտուղարության միջոցով»,- հայտարարել է խորհրդի անդամ Մահմուդ Ռաջաբին։
Բանիմացների խորհուրդը խորհրդատվական մարմին է, որը պատասխանատու է Իրանի գերագույն առաջնորդի ընտրության համար։ Այն բաղկացած է 88 աստվածաբան-իրավագետներից, որոնք ընտրվում են ութ տարի ժամկետով։
Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածել են Իրանին: Թեհրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: Գործողությունը տեղի է ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման ֆոնին։
Իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը հերքել է լուրերը, թե պատրաստ է քննարկել հրադադարի ռեժիմը, հաղորդում է Tasnim-ը
Ավելի վաղ The New York Times-ը գրել էր, որ Իրանը պատրաստ է պատերազմի կողմերի հետ քննարկել հրադադար հաստատելու պայմանները։

Բաց մի թողեք
Ղազախստանն «ատա՞մ» է ցույց տալիս Մոսկվային․ Պուտինի արձագանքը
Աշխատանքային խումբը. Քանի՞ դեր կարող է ունենալ մեկ անձը
Վրաստանի հարցադրումը պարզ է, ի՞նչ է պատասխանել ԱՄՆ-ը, հայտնի չէ