Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանը նախօրեին Արմավիրի «Նանա» ռեստորանում խնջույքի է մասնակցել եւ, ականատեսների պատմելով, ողջ խնջույքի ընթացքում դուրս չի եկել պարահրապարակից` հավանաբար, Փաշինյանից բաժանվելն է նրան նման բարձր տրամադրություն հաղորդել:
«Հրապարակ» թերթը գրում է․ Խնջույքին նաեւ նրա շրջապատն է մասնակցել` «Իմ քայլի» աշխատակազմը, զոհվածի մայր, դատավոր Նաիրա Հովսեփյանը, Ստելլա Սարուխանյանը, լրագրող Նանե Իսրայելյանը:
Նշել են 44-օրյա պատերազմում զոհված զույգ եղբայրների՝ Արմեն եւ Ռուբեն Շահինյանների եղբոր ծնունդը: Նորածինը` Շահինյան Րաֆֆին, ծնվել է այս տարի՝ բանակի օրը։
Խնջույքին ներկա են եղել նաեւ Արծրուն Հովհաննիսյանը եւ Փաշինյանի կողմից մերժված Շիշ բռնողը՝ դեռեւս պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Բաց մի թողեք
Ադրբեջանցիների մեջ էլ լավ մարդիկ կան, ես չեմ ուզում, որ էլ սեւազգեստ մայրեր լինեն. Լուսանկար
Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին
ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը