Օրեր առաջ, ՔՊ վարչության որոշմամբ, նախընտրական ցուցակից հեռացված պատգամավոր Դավիթ Դանիելյանի դեմ, ըստ լուրերի, բողոք է ներկայացրել գործընկեր պատգամավոր Միքայել Թումասյանը։
«Հրապարակ» թերթը գրում է․ Հիշեցնենք, որ ՔՊ-ում ներքին քվեարկությունից հետո զտումներ են իրականացվում․ ովքեր խախտել են քարոզչություն չանելու արգելքը, հեռացվում են ցանկից։ Թումասյանի անունը շատերին անծանոթ կթվա, նրան հիմնականում կարելի է տեսնել Փաշինյանի երբեմնի աներձագ Հրաչ Հակոբյանի հետ։ Նա մինչ պատգամավոր դառնալը Դավիթաշենի թաղապետն էր:
Պատմում են, որ նա իր դիմումում նշել է, թե անձամբ է լսել, թե ինչպես է Դանիելյանը ներկուսակցական ընտրությունների պատվիրակներից մեկին հեռախոսով խնդրել, որ ընտրի իրեն:
Ընտրությունների արդյունքներից հետո, ըստ ամենայնի, տեսնելով, որ այդ մեթոդն աշխատել է, իսկ ինքը՝ Թումասյանը, դուրս է մնացել անգամ ցուցակի 100-յակից, դիմում-բողոք է ներկայացրել ՔՊ ղեկավարությանը։ Երեկ մեզ չհաջողվեց ո՛չ Դանիելյանի, ո՛չ Թումասյանի հետ զրուցել:
Տեղեկացանք, որ Դանիելյանը կուսակցությանը խնդրել է ամբողջովին չչեզոքացնել իրեն` թույլ տալ, որ համապետական ընտրություններում գոնե Սյունիքում ՔՊ-ի վստահված անձը լինի։ Եվ, ասում են, չեն մերժել, բայց դեռ հավանություն էլ չեն տվել՝ ակնարկելով, որ վստահությունը կորցրել է:
Փաշինյանն անգամ հիշեցրել է, որ Դանիելյանը ժամանակին չընտրված համայնքապետ է: Վերջինս չի հանձնվում, ասում են՝ մարզային լրատվամիջոցները վերջին օրերին նրա գովքն են անում։

Բաց մի թողեք
Ադրբեջանցիների մեջ էլ լավ մարդիկ կան, ես չեմ ուզում, որ էլ սեւազգեստ մայրեր լինեն. Լուսանկար
Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին
ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը