Վերջերս Հակակոռուպցիոն կոմիտեում մի զավեշտալի վարույթ է նախաձեռնվել, որտեղ մեղադրյալն իրանցի է, իսկ «տուժողը»՝ պարեկ։
«Հրապարակ» թերթը գրում է․ Զադեհ անունով իրանցին՝ Իրանից եկող մեքենայի վարորդը, Վայոց Ձորի պարեկներից մեկին 3 հազար դրամ է առաջարկել՝ իրեն չտուգանելու համար, ինչն էլ արձանագրել է պարեկը, եւ փոքրիկ «կաշառքի» դեպքը գնացել հասել է Հակակոռուպցիոն կոմիտե, դատախազություն, այնտեղից էլ՝ Հակակոռուպցիոն դատարան եւ մակագրվել, ոչ ավել, ոչ պակաս` նախկին դատախազ, քաղաքական գործերից հայտնի դատավոր Վահե Դոլմազյանին, որը քննել է, օրինակ, Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունները եւ այլն։
Իրանցու հանդեպ անգամ խափանման միջոց է կիրառվել` Հայաստանից բացակայելու արգելք, եւ հիմա իրավապահ համակարգում կատակում են, թե ՀՀ իրավապահները փրկել են իրանցուն պատերազմից, նա այժմ չի կարող մեկնել պատերազմական վիճակում գտնվող Իրան։

Բաց մի թողեք
Ադրբեջանցիների մեջ էլ լավ մարդիկ կան, ես չեմ ուզում, որ էլ սեւազգեստ մայրեր լինեն. Լուսանկար
Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին
ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը