Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ չնայած արդեն երկու շաբաթ է, ինչ ամերիկա-իսրայելական տանդեմն Իրանի դեմ իրականացնում է ռազմական գործողություն, սակայն կրոնապետական վարչակարգը կարողանում է պահպանել վերահսկողությունը երկրում։
Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Համաձայն ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացրած զեկույցի, ռազմական գործողությունը իրանական գործող կրոնապետական վարչակարգին չի կարող հասցնել կործանման։ Ավելին, իսրայելական բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ եւս վստահ չեն, որ այս գործողությունը կբերի Իրանում իշխանափոխության։
Ըստ այդմ, իրավիճակը կարող է փոխվել, եթե իրականացնել սկսեն ցամաքային ռազմական գործողություն ընդդեմ իրանական գործող վարչակարգի։ Հատկապես Իրանում իշխանափոխությանը ուզում է հասնել Իսրայելը։ Թե որքանով Միացյալ Նահանգները կգնա ցամաքային ռազմական գործողության Իրանում՝ հանուն իշխանափոխության, դժվար է ասել։

Բաց մի թողեք
Մեծ Բրիտանիայի լիբերալ դեմոկրատները նոր վերլուծական կենտրոն են ստեղծում
Պեկինը վստահեցրել է, որ թույլ չի տա Մոսկվային օգտագործել միջուկային զենք․ Ֆինլանդիայի նախագահ. Լուսանկար
Շանհայի համագործակցության կազմակերպության առաջնորդները ստորագրել են 28 փաստաթուղթ. Լուսանկար