ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Չնայած օրը բավական հագեցած կլինի, բայց դուք չեք հուզվի, կպահպանեք հոգեկան հավասարակշռությունը: Համառություն դրսևորելով՝ դուք կլուծեք վերջին ժամանակներս բոլորին անհանգստացնող հարցերը: Չեն բացառվում դժվարություններն աշխատանքի մեջ, սակայն դրանք ձեզ չեն ստիպի հրաժարվել ծրագրերից, կիսատ թողնել սկսածը:
Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն, բայց դուք այստեղ էլ ամեն ինչ կհաղթահարեք: Հավանական են չծրագրված ծախսեր: Դրանք զուր չեն լինի, դուք կգտնեք ճիշտ չափով ծախսելու եղանակը: Երեկոն հարմար կլինի հին ընկերների հետ շփվելու համար:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Հնարավորություն կունենաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը, բարձրանալ կարիերայի սանդուղքներով: Նոր հնարավորություններ կբացվեն այն Ցուլերի առաջ, որոնք վերջին ժամանակներս ձանձրալի ու միապաղաղ գործերով էին զբաղված և երազում էին նոր բան ստանձնելու մասին:
Չեն բացառվում մանր-մունր կենցաղային խնդիրները, ցավալի թյուրիմացությունները: Դրանք չեն փչացնի ոչ ձեր, ոչ էլ ձեր մտերիմների տրամադրությունը: Դուք ինքներդ լավ տրամադրություն կպահպանեք, մյուսներին էլ կոգևորեք ու կուրախացնեք: Երեկոն անսպասելի նվերներ ու հեռվից հրաշալի նորություններ է խոստանում:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա սկզբին լավ է բարդ գործեր չստանձնեք. կենտրոնանալը սովորականից դժվար է լինելու, շրջապատողները հաճախ կշեղեն ձեզ: Կոլեգաների հետ աննշան տարաձայնություններից կարող է երկարատև կոնֆլիկտ սկսվել, եթե դուք չաշխատեք հարթել սուր անկյունները ու պահպանել բոլորի հետ լավ հարաբերությունները:
Օրվա երկրորդ կեսին դրական միտումները կգերակշռեն: Այդ հատվածը կուրախացնի վերջին ժամանակներս մտերիմների մասին անհանգստացող Երկվորյակներին, որոնք նրանց օգնելու հնարավորություն էին փնտրում: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը բավական հաջող կդասավորվի, բայց շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք ձեզ կհաջողվի լավ տրամադրություն պահպանել: Հուզական դաշտը լարված կլինի, ուստի աննշան պատահարներին էլ կարող եք սովորականից սուր արձագանքել: Աշխատեք լավի մասին մտածել, ուրախության առիթներ փնտրել, հանգստություն պահպանել, նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա:
Դուք օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար, եթե լսեք նրանց խնդրանքները: Մտերիմների հետ հարաբերությունները նկատելիորեն դեպի լավը կփոխվեն օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածը հարմար կլինի կարևոր հարցերը քննարկելու համար:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հրաշալի գաղափարներ կունենաք: Նախկինում ակնհայտ թվացող շատ բաների դուք այսօր նորովի կնայեք: Պարզ կդառնա, թե ինչպես կարող եք լուծել բոլորին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները, և ինչ կարող եք նախաձեռնել իրավիճակը դեպի լավը փոխելու համար: Մի շտապեք: Անհապաղ գործելու անհրաժեշտություն չկա: Լավ է հանգիստ ամեն ինչ մտածեք:
Օրը բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց հետ հեշտությամբ կպայմանավորվեք համագործակցության մասին: Չի բացառվում հնարավորություն ընձեռվի զբաղվել հենց այն նախագծով, որը ձեզ խոստումնալից ու հետաքրքիր է թվում:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Նույնիսկ եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, լավ է չշտապեք: Առավոտը հազիվ թե հարմար լինի կարևոր գործերի ու լուրջ բանակցությունների համար: Դժվարությամբ կտրամադրվեք, չեք կարողանա գլուխ հանել բարդ իրավիճակից ու ձեզ ճիշտ պահել: Բայց շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ինտուիցիան էլ կհուշի, որ գործելու ժամանակն է:
Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի համախոհներ ու օգնականներ փնտրելու համար: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, դուք շատերին կհետաքրքրեք ձեր գաղափարներով: Նոր ծանոթների հետ արագ կընկերանաք, ռոմանտիկ պատմության սկիզբն էլ չի բացառվում:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հեշտությամբ գործնական կտրամադրվեք: Դուք լրջորեն կվերաբերվեք լուծում պահանջող բոլոր առաջադրանքներին, ուստի կկարողանաք հաջողությունների հասնել աշխատանքի և ուսման մեջ: Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնք կարող են ազդել ձեր կարիերայի զարգացման վրա: Հաջողությամբ կավարտվեն աշխատանքը փոխելու հետ կապված բանակցությունները:
Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի շփումների համար, իսկ երկրորդ կեսին շրջապատողների հետ լեզու գտնելը կդժվարանա: Դա հատկապես նկատելի կլինի անձնական հարաբերություններում: Աշխատեք ձեզ համար թանկ մարդկանց հետ համբերատար լինել:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը լուրջ դժվարություններ չի բերի, դուք լավ գլուխ կհանեք նույնիսկ նրանից, ինչը նախկինում չի ստացվել: Ինտուիցիան կօգնի արագ կողմնորոշվել նոր իրավիճակում, նրա հուշումների շնորհիվ դուք լուրջ սխալներ չեք անի: Հաջող գործարքներ կնքելու շանս կլինի: Որոշ Կարիճներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն:
Դուք ընդհանուր լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէիք, կկարողանաք կարգավորել նախկինում հիմար վեճի պատճառով փչացած հարաբերությունները: Նույնիսկ նախկինում անբարեհամբույր մարդիկ այսօր զարմանալիորեն բարյացակամ տրամադրված կլինեն:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը շատ արդյունավետ կլինի: Պիտի միաժամանակ մի քանի գործից գլուխ հանեք, հազիվ թե ինչ-որ մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալու կամ հետևողականորեն գործելու հնարավորություն լինի: Ավելի հավանական է, որ ստիպված լինեք միաժամանակ մի քանի հարց լուծել: Դուք դրանից գլուխ կհանեք, բայց ջանքերի գնով:
Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, ամեն անգամ նրբանկատ չեն լինի: Աշխատեք հանգիստ արձագանքել, նյարդայնությանը չտրվել: Դա թույլ կտա խուսափել վեճերից ու փոխադարձ վիրավորանքներից, որոնք կարող էին երկար ժամանակով փչացնել հարաբերությունները:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Դուք դատարկ բաների պատճառով չեք տագնապի ու չեք անհանգստանա, եթե ինչ-որ բան այնպես չընթանա, իսկ ծագած բոլոր դժվարություններին փիլիսոփայորեն կմոտենաք: Հենց դա թույլ կտա լավ գլուխ հանել բարդ գործերից, հաջողության հասնել այնտեղ, որտեղ ընդհանրապես ոչինչ չէր ստացվում: Կարևոր չէ ինքնուրույն կգործեք, թե ինչ-որ մեկին կդիմեք օգնության խնդրանքով. աստղերը բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն:
Օրվա երկրորդ կեսին արժե ուշադիր լինել ֆինանսների հետ կապված հարցերը լուծելիս: Հնարավոր են աննշան, բայց շատ ցավալի կորուստներ, մանր-մունր սխալներ, որոնք ծախսերի կհանգեցնեն:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Արժե կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա: Այստեղ ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի, դուք ամեն ինչ ճիշտ կանեք: Հաջող գործարքներ կնքելու, եկամուտների նոր աղբյուր գտնելու շանս կլինի: Որոշ Ջրհոսներ շատ շահավետ գնումներ կանեն:
Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև կյանքի մյուս ոլորտներում: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, չի բացառվում ծանոթությունը, որից ձեզ համար շատ կարևոր հարաբերություններ կսկսվեն: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան տոնի կամ ընկերների հետ հանդիպելու համար: Նոր ծրագրեր կհայտնվեն, որոնք կիրագործեք ամենամտերիմների հետ միասին:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Մանր-մունր գործեր շատ կլինեն, միանգամից հասկանալի չի լինի, թե դրանցից որոնք են հենց հիմա ուշադրություն պահանջում, իսկ որոնք կարելի է հետաձգել: Այստեղ լավ է սեփական ինտուիցիայի հուշումները լսեք, այլ ոչ թե ուրիշների խորհուրդները: Շրջապատողները կարող են պարզապես իրավիճակից գլուխ չհանել ու շեղել ձեզ:
Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Նույնիսկ եթե օրը բավական անհաջող սկսվի, օրվա երկրորդ կեսին դուք կզգաք աստղերի աջակցությունը: Հնարավորություն կունենաք անել վաղուց մտածածը: Ընկերները հաճույքով ձեզ կօգնեն:

Բաց մի թողեք
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ. Լուսանկար
Դեկտեմբերին մտադրություն չունեմ առաջադրվելու ՀՖՖ նախագահի ընտրություններում. Արմեն Մելիքբեկյան
«Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. Լուսանկարներ