Ինչպես հայտնել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում առավոտյան տեսանյութեր է հրապարակել:
Դրանցից մեկում նա հայտնել էր, որ պատասխանում է քաղաքացիների նամակներին:
«Ֆեյսբուք»-ի իր էջում վարչապետը նոր գրառում է կատարել՝ հրապարակելով իր ստացած ուշագրավ մի նամակ:
«Նամակներից մեկը, որը ստացել եմ երեկ․
Սիրելի վարչապետ, սովորաբար Ձեզ գրում են խնդրանքով, հարցով, բայց շատ ցանկացա որ գոնե մեկ անգամ քաղաքացու նամակ կարդալով, ուղղակի Ձեզ բավարարված զգաք։
Միշտ ցանկացել եմ աշխատել իմ մասնագիտությամբ` մանկավարժ, սակայն մրցույթները եղել են ձևական , պահանջվել է նվազագույնը 3000 դոլար։
Հեղափոխությունից հետո վստահությունս մեծացավ, 3 անգամ դիմեցի, համառեցի, պայքարեցի անցա աշխատանքի։ Կամավոր ատեստավորման, տարակարգի շնորհիվ աշխատավարձս կարճ ժամանակում եռապատկեցի։ Շնորհակալություն Ձեզ ու Ձեր թիմին մասնագիտական աճի մոտիվացիայի համար։
Աղջիկներս մարզից գնացել են Երևան ուսանողներ են։ Սովորում են վճարովի, ապրում են վարձով, բայց զուգահեռ երկուսն էլ իրենց մասնագիտությամբ աշխատում են։ Ամուսինս էլ անընդհատ գործ ունի։ Գործատուն հեղափոխությունից հետո ստիպված եղավ գրանցել աշխատանքը։ Արդյունքում ես, ամուսինս, աղջիկներս օգվում ենք եկամտահարկի հետ վերադարձի ծրագրից ու դա կրկին ուղղում ենք ուսման վճարին։
Չորսս էլ ստանում ենք 201 հազարից ավելի աշխատավարձ և օգտվում ենք առողջության համընդհանուր ապահովագրությունից։
Ինչպես ասում է ամուսինս` առաջներում պիտի ինչքան գումար մագարիչ անեինք, որ երեխաներին էդ աշխատանքին տեղավորեինք:
Բնականաբար խնդիրներ էլ շատ ունենք, բայց առաջ Աստված։ Շնորհակալ ենք մեծ հնարավորությունների համար։ Մեզ պես հասարակ քաղաքացին, որ հիմա Երևանում երկու ուսանող է պահում, դա իսկապես շքեղություն է»,- ասվում է վարչապետի հրապարակած տեքստում:

Բաց մի թողեք
ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի ընթացքում կբարձրացվեն վիզաների տրամադրման գործընթացում առկա խնդիրները
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ