Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մայիսի 1-ի գիշերը հանրապետության արևմտյան հատվածում որպես բեռնակիր գիշերային հերթափոխ է անցկացրել՝ հաց հասցնելով խանութներ և հիվանդանոցներ:
Կառավարության ղեկավարի աշխատանքի տեսանյութը հրապարակվել է նրա էջում:
«Ողջունում եմ ձեզ գիշերային հերթափոխի աշխատանքի ժամանակ։ Հիմա մենք գտնվում ենք Նովա-Դուբնիցա քաղաքում, որտեղ հենց նոր հասցրինք թարմ հացի և թխվածքի խմբաքանակը»,- ասել է Ֆիցոն։
Նա ապահովել է այն բեռնատարի բարձումն ու բեռնաթափումը, որը լուսաբացին հացի գործարաններից մեկի արտադրանքը հասցնում էր մեծածախ պատվիրատուներին։
Վարչապետն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մեծացել է բանվորի ընտանիքում և Մայիսի 1-ին գիշերային հերթափոխով աշխատելով՝ իր հարգանքն է դրսևորում աշխատավոր մարդկանց նկատմամբ։



Բաց մի թողեք
Տեղումնառատ և սառը նոյեմբեր. Սուրենյանը հայտնել է՝ ինչպիսին է ամսվա եղանակային կանխատեսումը
Բողոքի ցույցեր եւ անկարգություններ Ցյուրիխում․ Լուսանկար
Պաշտոնյաների հաղորդմամբ՝ Իսպանիայում տեղի ունեցած գնացքի վթարի զոհերի թվում կան Չեխիայի մեկ և ԱՄՆ-ի չորս քաղաքացիներ