Եթե ցանկություն լինի, Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, որ եթե Ռուսաստանը փորձ ունի «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում, ապա Հայաստանը պատրաստ կլինի օգտվել դրանից. «Ռուսաստանն ունի լայն հնարավորություններ, բայց սա երկկողմանի փողոց է։ Եթե կա հետաքրքրություն և անհրաժեշտություն, Ռուսաստանը պատրաստ է արձագանքել, այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության, կիբերխարդախության դեմ պայքարի և միջազգային հարթակներում համագործակցության հարցերում»:

Բաց մի թողեք
ՔՊ իշխանության ներսում նախկին համակարգի բարքերի վերադարձի վտանգի մասին
Երբեք չենք մոռանա, որ․․․ Թրամփը հիշաչա՞ր է
Եվրոպան թերագնահատում է ռուսական սպառնալիքը․ Մերց