Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը օգտակար, անկեղծ և անհրաժեշտ է որակել ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերը միմյանց ներկայացրել են իրենց դիրքորոշումները, այդ թվում՝ Հայաստանում կայանալիք ընտրությունների համատեքստում։
«Շփումը եղել է անկեղծ, օգտակար և անհրաժեշտ։ Կողմերը միմյանց ներկայացրել են իրենց դիրքորոշումները, հատկապես ընտրությունների կոնտեքստում, որոնք սպասվում են Հայաստանում, նաև առևտրա-տնտեսական համագործակցության հիմնական հարցերի կոնտեքստում»,- ասել է Պեսկովը։
Երևանը հասկանում է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինելու անհնարինությունը, և սա կարևոր է, ասել է Կրեմլի խոսնակ Պեսկովը «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանության մեջ։
Նա նաև նշել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը թույլ է տալիս Հայաստանին զարգանալ արագացված տեմպերով։
– ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի «գործող համակարգերը» անհամատեղելի են. դրանք տարբեր են։
– Մոսկվան չի ցանկանում, որ Ռուսաստանին հղումներ լինեն Ղարաբաղի վերաբերյալ քննարկումներում։ «Նախագահ Պուտինը և Ռուսաստանը մի բան են ուզում. որ այս հարցը քննարկվի առանց մեզ ավելորդ հղումների»։
– Ապրիլի 1-ին Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը մոտ 2 ժամ զրուցել են։ Կողմերը միմյանց են ներկայացրել իրենց դիրքորոշումները՝ հատկապես ՀՀ-ում առաջիկա ընտրությունների համատեքստում։ Քննարկվել են նաև առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Բաց մի թողեք
Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները. Լուսանկարներ
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք իրենց անհագ կոռուպցիոն «ախորժակն» են բավարարում
Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին. Լուսանկար