Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ վերջին շրջանում Վաշինգտոնը կենտրոնացած էր Մերձավոր Արևելքի վրա, սրանով պայմանավորված՝ Կիև-Մոսկվա բանակցությունները դադարեցվել էին, սակայն դրանք կվերսկսվեն:
Զելենսկին ասել է, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած վայրում՝ բացի Կիևից և Մոսկվայից:
Ուկրաինայի նախագահը ընդգծել է՝ չեն պատրաստվում քննարկել Դոնբասն ուղղակի ռուսներին հանձնելու հարցը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը շարունակում են ուկրաինական հարցի շուրջ շփումները փակ ձևաչափով։
Դիվանագիտական գործընթացներում ժամանակավոր դադարին զուգահեռ՝ Մոսկվան ու Կիևը իրականացրել են զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումը։ Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 1000, Ուկրաինան Ռուսաստանին՝ 41 աճյուն:

Բաց մի թողեք
Ֆրանսիան դառնում է Եվրոպայում առաջին երկիրը, որը պաշտոնապես արգելում է սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքրերի համար
Ալիևը պնդում է, որ Ռուսաստանի և Գերմանիայի նախկին պաշտոնյաները Բաքվում են Ուկրաինայի հարցով հնարավոր հանդիպման համար
Ուկրաինայի «Fire Point» ընկերության գործադիր տնօրեն. Գերմանիան կարող է հույս դնել մեզ վրա խորը հարվածի զսպման համար