Մենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր ակտիվությունը մեր մալուխների և խողովակաշարերի մոտ: Դիմելով Ռուսաստանին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին:
Ինչպես հայտնել է Dehchie Well-ի ռուսական ծառայությունը, Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը Հյուսիսային Ատլանտիկայում տեղորոշել են Ռուսաստանին պատկանող երեք սուզանավ: Երբ վերջինները համոզվել են, որ գտվում են շուրջօրա դիտարկման տակ, հեռացել են:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի գնահտամամբ՝ Ռուսաստանը «փորձել է օգտագործել Մերձավոր Արևելքում լարվածությունը և վնասել բրիտանական կապուղիներին և ստորջրյա այլ ենթակառուցվածքների:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Ռուսաստանին միջազգային ջրերում «վնասարություն իրականացնելու» մեղադրանք է ներկայացրել Արտաքին հետախուզության ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունից ոչ լրիվ մեկ օր հետո:
Մոսկվան, ինչպես հայտնի է, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային մեղադրել է Եվրամիության անդամ երկրներին, առանձնապես՝ Գերմանիային «միջուկային տեխնոլոգիաներ և «կեղտոտ ուրան» տրամադրելու մեջ:
Մի շարք փորձագետներ համոզված են, որ նման քայլերով Ռուսաստանը «ակտուալացնում է Կալինինգրադի շրջափակման խնդիրը, միաժամանակ սպառնում մերձբալթյան երկրներին»:
Ըստ որոշ տեղեկությունների, Կրեմլը մտադրված էր մեծ շուքով նշել Քյոնիքսբերգի (Կալինինգրադի) ազատագրման 81-րդ տարեդարձը, որ լրացել է ապրիլի 9-ին, բայց վերջին պահին հանդիսավոր զորահանդեսը չեղարկել են:
Վերջին երկու ամիսներին ուկրաինական դրոնները բազմիցս գրոհել են Լենինգրադի մարզը և Բալթիկ ծովի նավահանգիստները:
Ռուսաստանը և Եվրամիությունը, այսպիսով, բացահայտվում են որպես ռազմական հակառակորդներ, սրվում է փոխադարձ հռետորաբանությունը: Չնայած գործադրած ջանքերին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնին այդպես էլ չի հաջողվել հանդիպել Վլադիմիր Պուտինինին:
Այս ֆոնին մոտ մեկ ամիս հետո կայանալիք Հայաստան – Եվրամիություն գագաթաժողովը ստանում է խիստ սկզբունքային նշանակություն: Ի՞նչ առարկայական պայմանավորվածների կգան Բրյուսելը և Երևանը:

Բաց մի թողեք
Նավթի բլեֆը կամ ինչի՞ մասին է Իրանի դեմ պատերազմը
Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ․ Լիլիթ Գալստյան. Տեսանյութ
Ի՞նչ ասել կուզի՝ իսկը մանկապարտեզ